Դրսում արդեն անտանելի շոգ է, եւ ճիշտ ժամանակն է «ձեռքի թեթեւ շարժումով» տաբատները վերածել էլեգանտ շորտերի։ Հագուստի այս տարրը հիմնականում ասոցացվում է ամառանոցում կամ ծովափին հանգստի հետ, բայց ոչ այս անգամ։ Շորտերն առաջին հերթին 2019թ.-ի սեզոնի թրենդերից մեկն են, եւ յուրաքանչյուր նորաձեւ աղջկա զգեստապահարանում դրանց առկայության հարցը քննարկման ենթարկա չէ։ Որոնք են շորտերի հիմնական տեսակները եւ ինչ տարբերակներ են առաջարկում երեւանյան խանութները։
Հեծանվային շորտեր
Mango 24 900 դրամ
Զգեստապահարանի այս իրը մեզ ծանոթ է արդեն մի քանի տասնյակ տարի, քանի որ այն սկսել են կրել դեռ 90-ականներին։ «Հեծանվային շորտեր» պաշտում էր դեռ արքայադուստր Դիանան, իսկ այս թրենդը մեր փողոցներ կրկին «վերադարձել է» ժամանակակից ամենապրոգրեսիվ դիզայներներից մեկը՝ Վիրջիլ Աբլոն։ Այն բանից հետո, երբ նրա թեթեւ ձեռքով դրանք կրեց Քիմ Քարդաշյանը, այս շորտերը դարձան 2018-2019թթ. սեզոնների պարտադիր իրերից մեկը։ Ընդ որում, այս ոճային դետալի բազմաթիվ տարբերակներ կան թե գործվածքի, թե ձեւվածքի առումով։
Zara Armenia 9 900 դրամ
Բերմուդներ
Mango 27 900 դրամ
Շորտերի եւս մեկ յուրօրինակ տեսակ, որը նախկինում նախընտրում էին ուժեղ սեռի ներկայացուցիչները, ընդ որում բացառապես հանգստի համար, այսօր դարձել է կանանց հագուստի ամենաօրյա էլեմենտը։ Շորտերն այդ անվանումը ստացել են Բերմուդյան կղզիների շնորհիվ, որը 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի գաղութն էր։ Սկզբնական շրջանում այն բրիտանացի զինծառայողների հագուստի մաս էր։ Կլիման տրոպիկական էր, զինվորականները, երկար տաբատներով տանջվելով շոգի պատճառով, որոշեցին կարճացնել դրանք։ Հենց այդպես էլ հայտնվեցին բերմուդները։ Այսօր արդեն հարմարավետ եւ գեղեցիկ շորտերը համապատասխանում են գրեթե յուրաքանչյուր կնոջ, անկախ կազմվածքից ու տարիքից։ Այս մոդելն իդեալական է ոչ միայն զբոսանքի, այլեւ գրասենյակային ոճի համար։
Zara 19 900 դրամ
Շորտ-կոմբինեզոն
Stradivarius 14 900 դրամ
Գրավիչ տեսք կունենան ոչ միայն ավանդական, այլեւ կոմբինեզոնի տեսքով նորաձեւ շորտերը։ Նորաձեւ շորտերի այս տարբերակով կարելի է համարձակորեն ներկայանալ հանրությանը։ Այս տեսակը շնորհիվ կտորի եւ ձեւվածքի առատության, կարող է հեշտությամբ օգտագործվել թե առօրյա, թե երեկոյան կերպարներում։
Mango 17 900 դրամ
Ջինս
Mango 13 900 դրամ
Թրենդային ջինսը ներկայացված է ծոպերով, կտրվածքներով, մաշված տարբերակներով։ Գլխավոր պայմանը բարձր գոտին է, որը կդառնա պարտադիր իր նորաձեւ աղջիկների համար։ Կարելի է համարձակորեն էքսպերիմենտներ անել գույների հետ՝ կապույտ, սպիտակ, կրեմագույն, մոխրագույն, սեւ ջինսե շորտերն ազդեցիկ տեսք կունենան տարբեր վերնաշապիկների, բլուզների եւ տոպերի հետ։ Գլխավոր պայմանը հետեւյալ է՝ նորաձեւությունը՝ նորաձեւություն, բայց էսթետիկայի մասին պետք չէ մոռանալ։
Mango 13 900 դրամ
Սոնա Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը