«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մերկությունն այնպիսի բան չէ, ինչից մարդիկ պետք է վիրավորվեն». Էմիլի Ռատակովսկին նշում է 28-ամյակը (ֆոտո)

17:38, 7 հունիսի

Հայտնի մոդել, ցանկալի կին ու, պարզապես, գեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին այսօր՝ հունիսի 7-ին, նշում է ծննդյան 28-ամյակը:

Այս կնոջը նայելիս պարզ է դառնում, որ մոդել լինելը նրա կյանքի կոչումն է: Անթերի դիմագծեր ու սլացիկ կառուցվածք, որով գեղեցկուհին հաճախ խելքահան է անում շատերին՝ պարբերաբար ներկայացնելով իր մերկությունը:

Իր հարցազրույցներում Էմիլին խոստովանել է, որ մանկուց սիրել է թատրոնը եւ երազել դառնալ դերասանուհի: Ամերիկացի մոդելի մյուս մեջբերումները՝ ստորեւ.

«Քո մարմինը, քո մարմինն է. դա հենց բնությունն է, այնպես, որ՝ սովորիր սիրել այն»:

«Ինձ համար սեքսուալությունը գեղեցկության մի տեսակ է, արտահայտչության մի ձեւ»:

«Երբ փոքր էի, շատ էի սիրում թատրոնը, սիրում էի խաղալ՝ ստեղծելով իմ աշխարհը»:

«Անկեղծ ասած՝ ես մեծ գումարներ չեմ ծախսում բլուզների կամ հագուստի այլ պարագաների վրա: Դրանք հագնում եմ միայն մեկ կամ երկու անգամ ու զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե որոշ պարագաներ որքան թանկ գնով են վաճառվում»:

«Ես, գրեթե, ցանկացած պահի զարդեր եմ կրում՝ միեւնույն ապարանջանները, ականջողերը, շղթաները, մատանիները… Սովորաբար  դրանք չեմ էլ հանում ինձ վրայից»:

«Իմ մազերը հենց այսպես ուղիղ են: Մարդիկ հաճախ մտածում են, թե դրանք հարթեցրել եմ վարսահարդարչի օգնությամբ, երբ գնում եմ նկարահանման հրապարակ»:

«Ինձ համար անսպասելի էր նորաձեւության աշխարհի հետաքրքրությունն իմ հանդեպ»:

«Ես շատ եմ սիրում ուտել, բայց ահավոր խոհարար եմ: Եթե հայտնվի մի տղամարդ, որն ինձ կստիպի պատրաստել, դա ուղղակի ֆանտաստիկ կլինի»:

«Մերկությունն այնպիսի բան չէ, ինչից մարդիկ պետք է վիրավորվեն»:

«Կարծում եմ՝ այժմ տղամարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ գրավեն կանանց»:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել