Ռուսաստանում հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, երգիչ Ալեքսեյ Չումակովին «մեղադրել է» ստի ու իր տեղը գրավելու ցանկության մեջ։
Instagram-յան էջում հարցերի միջոցով երկրպագուները Չումակովից հետաքրքրվել են. «Ձեր հումորը նման է Մարտիրոսյանի կնոջ հումորին, դա վարակի՞չ է»։ Ի պատասխան երգիչը կատակել է. «Չեմ կարծում, թե դա վարակիչ է։ Պարզապես հենց ես եմ Մարտիրոսյանի կինը»։ Սրան միանգամից արձագանքել է Լեւինան, որը Չումակովին ամոթանք է տվել ստելու համար։
«Ալեքսեյ, ինչպե՞ս չեք ամաչում մարդկանց մոլորության մեջ գցել։ Դուք Մարտիրոսյանի կինը չեք։ Դուք, իհարկե, գեղեցիկ ու խարիւզմատիկ մարդ եք, բայց դա Ձեզ Գարիկի կինը լինելու իրավունք չի տալիս. Դուք չեք կարողանում տոլմա պատրաստել, լվանալ, մաքրել եւ ծննդաբերել։ Իմացեք ձեր տեղը... Ձեր տեղը բեմում է, իմը՝ գազօջախի մոտ։ Եվ Աստված չտա, մենք փոխվենք տեղերով։ Չէ՞ որ ես երգում եմ այնպես, ինչպես Դուք պատրաստում եք, իսկ Դուք այնպես եք պատրաստում, ինչպես ես երգում եմ։ Խղճացեք Ձեզ լսողներին»,- գրել է Լեւինան։
Հրապարակման մեկնաբանություններում իսկական քննարկում է սկսվել։ Պարզվում է՝ Չումակովը երկրպագուին հենց այնպես չի պատասխանել։ «Ժաննա, Ձեզ մի բան կասեմ՝ ես եղել եմ, կամ եւ կլինեմ Գարիկի կինը։ Ինչպես գրում էր դասականը. «Մենք կարող ենք զրկվել ամենից, սակայն ոչ ոք չի խլի մեր երազանքները («Ուրավականների որոնելիս», հեղինակ Ա. Չումակով)։ Հ.Գ. Եվ ես երբեք չեմ ների քո տոլման։ Այն, իսկապես, չափազանզ համեղ է...»։
Իսկ Մարտիրոսյանին վախեցրել է, թե որտեղից իր կինը գիտի Չումակովի խոհարարական կարողությունների մասին։ «Անհանգստացնող է ոչ թե այն, որ Ալեքսեյն իրեն իմ կինն է համարում։ Անհանգստացնող է, որ դու, Ժաննա, գիտես՝ ինչպես է պատրաստում Չումակովը»։
Լուսանկարները՝ 7 дней, Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը