Արդեն երկրորդ տարին Հայաստանում կանցկացվի Fashion Forum Yerevan 2019-ը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 25-29-ը։ Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։
Ֆորումի առաջնային նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը.
«Ֆորումն ունի նպատակ՝ ինչպես արդեն գործող, այնպես էլ նորաձեւությամբ հետաքրքրվող մարդկանց, ուսանողների որակավորման բարձրացումն ու փորձի փոխանակումը: Բացմանը զուգահեռ՝ հունիսի 25-ին կլինի նաեւ ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն հայ դիզայներների հավաքածուներ՝ հագուստ, աքսեսուարներ, տարազի նմուշներ: Մինչեւ ամսի 29-ը ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար»,-այսօր՝ հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ԿՀ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ միջոցառման երկրորդ եւ երրորդ օրերի ընթացքում արտերկրից ժամանած 12 մասնագետներ վարպետության երկուական դասընթացներ կանցկացնեն ոլորտով հետաքրքրվածների համար:
Ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը.

«Շեշտադրումը դրել ենք միջազգային փորձի վրա եւ տարբեր երկրներից հրավիրել փորձագետների: Այստեղ ի տարբերություն դրսի՝ մենք շատ փակված ենք մեր միջավայրում եւ միջազգային փորձը շատ կարեւոր է այս ոլորտի զարգացման համար: Փորձագետներն Անգլիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից են: Նրանց մեջ կան դասախոսներ, լրագրողներ, որոնք նաեւ նորաձեւության ոլորտի փորձագետներ են: Marie Claire Italy ամսագրի գլխավոր խմբագիրը եւս կժամանաի Հայաստան, հայտնի լուսանկարիչներ կգան, կլինի փորձի փոխանակում այստեղի լուսանկարիչների հետ: Այս տարվա գաղափարախոսությունն է՝ ներկայացնել հայկական մշակույթը եւ աշխատանքների հիման վրա ցույց տալ մեր ժառանգությունը: Ունենք շատ հետաքրքիր թեմաներ՝ մշակութային ժառանգության պահպանումը, տարազի ներկայացումը, ձեռագործ աշխատանքի եւ նորաձեւության համադրությունը, քաղաքականությունն ու նորաձեւությունը»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը կարեւորում է նորաձեւության ֆորումի դերը Հայաստանում զբոսաշրության զարգացնման հարցում.
«Նմանատիպ միջոցառումներն անուղղակի կերպով նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, երկրի ճանաչելիության բարձրացմանը: Շատ ողջունում եմ զբոսաշրջության հետ ֆորմումը կապելու նախաձեռնությունը: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նախագծի իրականացմանը, հուսով եմ՝ այն շարունակական կլինի, ինչը մեր նպատակն է»,-իր խոսքում նշեց նա:
Ֆորումի կարեւորության մասին խոսեց նաեւ ԵՄ «Աջակցության ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը.

«Մեզ համար սա շատ հետաքրքիր նախագիծ է, որովհետեւ այն ստեղծում է նոր ու թարմ մոտեցում: Դիտարկելով Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումները՝ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում հատկապես ստեղծագործական ոլորտում, եւ նորաձեւության արդյունաբերությունը ստեղծագործական ոլորտի ամենատարածված ենթաճյուղն է, որը չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ինչպես արդեն նշվեց՝ Հայաստանի ճանաչելիության տարածման համար նպաստավոր ֆորում է, եւ սա հնարավորություն է տալիս փորձի եւ գիտելիքների փոխանակման: Այն, որ նորաձեւության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, վկայում են դրանում 50 հայտնի մասնագետների ներգրավված լինելը: Մասնակիցներին բավականին հարուստ ծրագիր է սպասվում»,-շեշտեց նա:
Դիզայներ Վահան Խաչատրյանի գնահատմամբ՝ ֆորումը, նախ եւ առաջ, հայ դիզայներներին կտա փորձի փոխանակում, մասնագիտական որակի բարձրացում, լուսաբանում, ոչ միայն նորաձեւության, այլեւ Հայաստանի մասին.
«Հայաստանի անուննն արտերկրում հնչեցնելու ցանկացած փորձ շատ դրական ու կարեւոր քայլ է մեր երկրի համար»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն10:34, 24 հոկտեմբերի
Թափանցիկ ժանյակ և փայլեւն շղթաներ. Քիմ Քարդաշյանը նվաճել է Հռոմը09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը