«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը ներկայացրել է IQOS-ի՝ ամառային գույներին ու նորաձեւությանը համահունչ նոր աքսեսուարներն ու սարքավորումները։ Այս առիթով IQOS-ի «Դալմա Գարդեն Մոլ»-ի խանութ-սրահում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում IQOS աքսեսուարներին զուգահեռ՝ «Փետուր» նորաձեւության տան արտ-տնօրեն Սիրարփի Ադամյանն ու հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը խոսեցին նորաձեւության եւ դիմահարդարման ամառային թրենդների մասին։
Ներկայացնելով IQOS-ի նոր հավաքածուն՝ հարկ է նշել, որ այն առանձնանում է գունագեղությամբ եւ անհատական մոտեցումներով։ Ի դեպ, IQOS-ի խանութ-սրահներից 10,000 և ավելի դրամի աքսեսուարներ կամ IQOS սարք ու մեկ աքսեսուար գնելու դեպքում կարող եք թևնոցը ստանալ նվեր։
IQOS-ը ծխողներին առաջարկում է այլընտրանքային տարբերակ, որի միջոցով կարելի է ոչ միայն կրճատել ծխելուց առաջացած վնասը, այլեւ լինել նորաձեւ: Կպչուն հոտի եւ մոխրի բացակայություն, ինչպես նաեւ՝ հարմարավետություն․ ահա այս առավելությունների շնորհիվ աշխարհի 42 երկրներում արդեն մոտ յոթ միլիոն մարդ նախընտրում է IQOS։
«IQOS-ի հետ ծխողները թողնում են ծխելը, ինչն արդեն հաղթանակ է, այնուհետեւ սկսում են սիրել իրենց սարքը, փորձում անհատականացնել աքսեսուարների միջոցով՝ այն դարձնելով իրենց իմիջի շատ սիրելի մասնիկը։ Մենք արդեն վաճառքում ունենք աքսեսուարների նոր՝ ամառային հավաքածուն, որն առանձնանում է վառ գույներով»,-իր խոսքում նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթեւոսյանը։
Երեկոյի ընթացքում «Փետուր» նորաձեւության տան արտ-տնօրեն Սիրարփի Ադամյանը ներկայացրեց վագրի աչք կոչվող քարից պատրաստված նոր՝ ինքնատիպ թեւնոցներն ու խոսեց դրանց սիմվոլիզմի մասին,ինչպես նաեւ ներկայացրեց ամառային թրենդային արեւազգեստների հավաքածուն։
Ըստ Սիրարփիի՝ չարմերը, թեւնոցներն ու այն քարերը, որոնցով դրանք պատրաստված են, իրենց մեջ խորհուրդ ունեն․ դրանք իրենց կրողներին տալիս են առողջություն, հաջողություն, բերում են սեր՝ դրանով իսկ վերածվելով թալիսմանների։
«Սա «Փետուր»-ի եւ IQOS-ի երկրորդ համագործակցությունն է, եւ մենք շատ ուրախ ենք այդ առիթով, քանի որ առաջին համագործակցության արդյունքները սիրվեցին։ Այս անգամ ստեղծել ենք թեւնոցներ՝ նախատեսված կանանց եւ տղամարդկանց համար։ Թեւնոցի չարմը, որն արծաթից է, խորանարդիկ է՝ IQOS-ի տառերով։ Թեւնոցները պատրաստված են վագրի աչք կոչվող քարից, որը սովորաբար շագանակագույն է, բայց մենք ընտրել ենք կապույտ տարբերակը, որը հազվադեպ է հանդիպում բնության մեջ, այդպիսով՝ էլ ավելի անհատականացնելով թե ձեր սարքը, թե թեւնոցը»,- նշեց Սիրարփին։
Ագա Քանքանյանն, անդրադառնալով նորաձեւության թրենդներին, աղջիկներին առաջարկեց ամռան ընթացքում զերծ մնալ տոնային քսուքներից․ թարմ դեմք եւ թարմ երանգներ՝ սա է հայտնի դիմահարդարի խորհուրդը։
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց դիջեյ Բիթմենի բիթերի եւ Միքայել Ոսկանյանի ինքնատիպ երաժշտության ներքո։ Երեկոյի ընթացքում հրավիրվածներին հյուրասիրեցին հատուկ կոկտեյլներ՝ միջոցառման թեմատիկայի անվանումներով եւ խորհրդով։ Իսկ թե ինչ տպավորություններով ու տրամադրությամբ հյուրերը հեռացան միջոցառումից, կտեսնեք NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են