37-ամյա Մեգան Մարքլը եւ 34-ամյա արքայազն Հարրին իրենց երազանքների տունը կառուցում են բրիտանացի հարկատուների գումարների հաշվին։
Սասեքսի դուքսերը բնակվում են XIX դարի շենքում։ Հինգ տարբեր բնակարաններից այն վերածվել է ընդարձակ տան, որը բազմաթիվ ննջասենյակներ, լոգասենյակներ, հյուրասենյակներ, մարզասրահ եւ յոգայով զբաղվելու դահլիճ ունի։ Շենքում ամբողջությամբ փոխվել է էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման համակարգը եւ այլն։ Նոր պատեր, պատուհաններ, դռներ են տեղադրվել, թարմացվել է ճակատը։ Մեգանն անձանմբ է վերահսկել աշխատանքի ընթացքը եւ մտածել «իր երազանքների տան» դիզայնը։
Հրապարակված թագավորական հաշիվներում նշվում են նաեւ Ֆրոգմոր-հաուսի վերանորոգման աշխատանքները։ Մեգանը եւ Հարրին 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ են ծախսել, թեեւ նախապես այդ գումարը չպետք է գերազանցեր 1,5 մլն ֆունտ ստերլինգը։
Այս գումարը ծախսերի միայն մի մասն է։ Հայտնի չէ՝ որքան են Մագանն եւ Հարրին ծախսել մյուս կարիքների համար։ Ըստ գործող կանոնների՝ թագավորական ընտանիքի անդամները պարտավոր չեն հաշիվ տալ 350 հազար ֆունտ ստերլինգից պակաս ծախսերի համար։ Ընտանիքի ներկայացուցիչները պնդում են, որ կենցաղային տեխնիկան, կահույքը եւ ինտերյերի մյուս առարկաները Սասեքսի դուքսերը ձեռք են բերել անձնական միջոցների հաշվին։
Բրիտանացիները զայրացել են, որ Ֆրոգմորի վերափոխման ծախսերն ավելի քան տաս անգամ գերազացնում են Մեծ Բրիտանիայում միջին տան արժեքը։ Նրանց մի մասը նույնիսկ պահանջել է թագավորական հաշիվների ստուգում անցկացնել, հայտնում է Daily Mail-ը։
Ընդ որում, սրանք վերջին ծախսերը չեն։ Բուքինգհեմյան պալատի պաշտոնյաները նշում են, որ ծախսեր սպասվում են հաջորդ տարի, քանի որ շենքի սահմաններից դուրս աշխատանքը շարունակվում է։
Լուսանկարները՝ Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին