1. Ինքդ քո հանդեպ վստահություն
Ոչ թե արտաքինից կատարյալ լինել, այլ քայլել վստահ, ուժեղ քայլվածքով՝ գլուխը բարձր պահած, տեսողական կապ պահելով եւ լայն ժպիտով։ Վստահությունը հաջողության հիմքն է, այն կարող է տանել դեպի այն, ինչին դու ձգտում ես, իսկ դա շատ սեքսուալ է։
2. Ամբիցիաներ
Դրանք մարդուն նպատակ, դրայվ եւ կյանքում ուղղվածություն են հաղորդում։ Ամբիցիաները սեքսուալ են, քանի որ դրանք ձգտումներ ունեցող տղամարդուն թույլ են տալիս իր կնոջը նայել որպես հավասարի, ընկերոջ, որի հետ նա կարող է նվաճել աշխարհը։ Իսկ հարաբերությունները հենց այդպիսին պետք է լինեն։
3. Կիրք
Կիրք կյանքի հանդեպ։ Կիրք մեկ այլ մարդու հանդեպ։ Կիրք հոբբիի, արվեստի, երաժշտության, ինչ-որ բանի հանդեպ, որով հետաքրքրվում է կինը։ Այն, թե ինչպես է կինը տարվում ինչ-որ բանով, սեքսուալ է։
4. Բարություն
Ցավոք, շրջապատի նկատմամբ բարությունը հիմա շատ հազվադեպ է հանդիպում։ Օտար մարդու նկատմամբ կարեկցանքը՝ անկախ նրանից, թե ով է նա ազգությամբ եւ ինչ սոցիալական կարգավիճակ ունի, նշան է, որ մարդը մեծ սիրտ ունի, իսկ դա շատ ավելի գրավիչ է, քան արտաքին սեքսուալությունը։
5. Ազնվություն
Երբ կինն ազնիվ է այն բանում, թե ինչպիսին է, դրանով իսկ հարգանք է ցուցաբերում տղամարդու նկատմամբ՝ չթաքցնելով նրանից ոչինչ։ Որքա՞ն կարող եք ապրել գեղեցիկ ստախոսի հետ։ Եթե Դուք չեք կարող վստահել Ձեր զուգընկերոջը, կարո՞ղ է նա Ձեզ սեքսուալ համարել։
6. Վեհանձնություն
Այն արժանապատվության զգացումն է, որով կինն իրեն մատուցում է, ինչպիսի հարգանք է դրսեւորում շրջապատի նկատմամբ։ Կարեւոր չէ, թե ինչ մեքենա ունի, քաղաքի որ հատվածում կամ բնակարանում է ապրում կինը, ինչպիսի հագուստ է հագնում։ Եթե նա զզվելի վերաբերմունք է ցուցաբերում մյուսների նկատմամբ, դրանից խամրում է նրա արտաքին գեղեցկությունը։
7. Ինտելեկտ
Հագուստով դիմավորում են, խելքով՝ ճանապարհում։ Եթե տղամարդը Ձեզ հետ խոսելու բան չունի, Ձեր գեղեցկությունն արագ կմարի։ Իսկական հարաբերությունները կառուցում են շփման վրա։
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»