Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով

Իրինա Թովմասյանի՝ անակնկալներով լի 38-ամյակն ու 80-ականների dress code-ը

5 փաստ սեւ զգեստների մասին. Գայանե Մանուկյան

Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2020թ․-ը․ տարվա թրենդներն ու հակաթրենդները

Սիլվի Բարկովան՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու եւ ամուսնուն սպասելու մասին

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Արամեի մենահամերգն ու հայտնի հյուրերը

«Մահանալու ժամանակ չկա». պաշտոնական թրեյլերը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թվականին. Գուրգեն Հովհաննիսյան

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

Ի՞նչ է կատարվել «Women’s Club»-ի հետնաբեմում եւ ինչեր են մնացել կադրից դուրս

Exclusive! Marie Claire Italy-ի խմբագիր Անտոնիո Մանչինելլի. «Նորաձեւության մեջ ամենակարեւորը անկեղծությունն ու անհատականությունն է»

14:12, 5 հուլիսի

Նորաձեւության աշխարհում նշանակալի անհատները Երեւան են գալիս ոչ հաճախ, եւ այս իմաստով «Mariе Claire Italy»-ի խմբագիր Անտոնիո Մանչինելլիի գալուստն իսկապես իրադարձություն էր: Ի դեպ, ինչո՞ւ միայն «Marie Claire»-ի: Սինյոր Մանչինելլիի պորտֆոլիոյում առկա է աշխատանք այնպիսի հեղինակավոր պարբերականների հետ, ինչպես՝ «Vogue Italia»-ն, «Elle»-ն, «Vanity Fair»-ը եւ «Style»-ը, ինչպես նաեւ ուսումնառությունը հեղինակավոր Academia del Costume e della Moda-ում: NEWS am STYLE-ի խմբագիրը անվանի լրագրողի եւ նորաձեւության փորձագետի հետ զրուցել է օրերս ավարտված Fashion Forum Yerevan 2019-ի շրջանակում եւ իր համար զարմանքով հայտնագործել, որ  Անտոնիոյի հեշտ շփվելը հեշտ է՝ ոչ մի հավակնոտ պահվածք կամ սնապարծություն՝ ի տարբերություն նորաձեւության ամսագրի մասին հայտնի ֆիլմի հերոսուհու...

Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է ֆեշն պարբերականներին, մարդիկ անմիջապես կադրեր են պատկերացնում «Սատանան Prada է կրում» ֆիլմից: Ընդհանրապես, ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունենում մինչեւ հերթական համարի թողարկումը...

Հաճախ ամեն ինչ շատ ավելի բարդ է (ծիծաղում է հեղ.)... Որպես լուրերի մասի պատասխանատու` կասեմ, որ թողարկման աշխատանքի գործընթացը, այսպես ասած, համալիր է: Թիմի հետ որոշում ենք լուրերի հատվածի թեմաները, կա ղեկավար, որը հետեւում է լուսանկարահանումներին: Հենց նա է որոշում՝ այսօր, օրինակ, նկարահանում ենք կատարում շոտլանդակա՞ն ոճով, թե՞ փանք կամ ռոք ոճով... Իսկ ես արդեն որոշում եմ, թե ինչպիսի ռեպորտաժներ ենք անում, լուրային պատմություններ, հարցազրույց եւ այլն: Հիմա Երեւանում եմ, եւ իհարկե, այս թեմայով գրելու բան կլինի... Մեզ մոտ անվերջանալի սթաֆ-միթինգներ են մեր ղեկավար Անտոնելլա Բուսիի հետ, առավել հաճախ լինում են բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի նոր համարը: Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն նորաձեւությանը. մենք քննարկում ենք մարդու իրավունքների լուրջ թեմաներ, կանանց, նորաձեւության մեջ նրանց դերի եւ ոչ միայն... Այնպես որ, դա ամենեւին «Սատանան Prada է կրում»-ը չէ, դա երբեմն շատ ավելի կոշտ է, որովհետեւ մենք մեր ընթերցողի հանդեպ չափազանց ուշադիր ենք... Առավել եւս, որ Իտալիայում բացի «Marie Claire»-ից, կան եւս 3 ամսագրեր՝ «Vogue»-ը, «Elle»-ը եւ «Amica» ամսագիրը, ու դրանցից յուրաքանչյուրն իր դեմքն ունի, իր ձեռագիրը, նշանակում է՝ պետք է բարձրակետում պահել մեր պարբերականի հանդեպ հետաքրքրությունը...

Ի դեպ, հետաքրքրությունը պահպանելու մասին... Դատելով նորաձեւ ամսագրերի կոնտենտից՝ բոլորս ինչ-որ ստանդարտների եւ կլիշեների պատանդն ենք. նորաձեւ է լինել նիհար, խոշոր շթունքներով, մեծ կրծքով, հետույքով...

Ավաղ, հասարակությունն այս ամենից շատ է կախված: Եվ հենց այս պատճառով ենք «Marie Claire»-ում աշխատում ցույց տալ տարբեր մարդկանց: Օրինակ՝ վերջերս շապիկը պատրաստել էինք «օվերսայզ» մոդել Էշլի Գրեհեմի հետ. նա գեղեցկուհի է եւ հայտնի, բայց չի համապատասխանում գեղեցկության մասին համընդհանուր ընդունված հասկացությանը: Կամ նկարահանումներ են կատարվել մոդել Վիննի Հարլոուի հետ, որի մոտ առկա է վիտիլիգո կոչվող հազվագյուտ հիվանդությունը: Ցանկանո՞ւմ եք չկլիշեավորված արտաքինի այլ օրինակներ: Մենք նաեւ շապիկ ենք թողարկել տրանսգենդեր դերասանուհի եւ  մոդել Ինդիա Մուրի հետ՝ նույնպես միանգամայն ոչ ստանդարտ կերպար է... 

Ունեցել եմ նաեւ միանգամայն ցնցող փորձ. Իռլանդիայում հարցազրույց էի վարում զարմանալի կնոջ, ակտիվիստի, Diversity Fashion-ի դեսպան Շինեյդ Բյորկի հետ: Նա շատ ցածրահասակ է, բայց ճիշտ չի լինի նրան թզուկ անվանել: Շինեյդը 28 տարեկան է. Gucci-ն, Armani-ն եւ Tommy Hilfiger-ը հագուստ են պատրաստում հատուկ նրա համար: Նա հասել է նրան, որ իռլանդական բառարանից վերացրել են «թզուկ» բառը եւ փոխարինել «փոքրիկ մարդով»: Չափազանց խելացի կին է, որն իր դատողություններով  ինձ, եթե կարելի է այդպես արտահայտվել, պարտության մատնեց: Նա հարցրեց, ինչո՞ւ Իտալիայում, որը տարեց մարդկանց թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, նրանց համար չի ստեղծվում նորաձեւ, գեղեցիկ հագուստ:

Ինչ վերաբերում է կրծքին, շուրթերին եւ այլն, ապա մեզ մոտ՝ Իտալիայում, շատ մեծ է պլաստիկ վիրահատությունների տոկոսը։ Եվ ամենացավալին այն է, որ դրանք, ըստ էության, չեն փրկում ծերացումից. վիրահատությունից հետո դուք, միեւնույն է, 60 տարեկան եք երեւալու, պարզապես այդ դեպքում աչքի է զարնելու, որ պլաստիկա եք արել. դուք, միեւնույն է, 16 տարեկանի տեսք չեք ունենալու։ Մենք «Marie Claire»-ում հաճախ փնտրում ենք հարցերի պատասխանները, թե ինչ կարելի է անել լավ տեսք ունենալու համար՝ առանց վիրահատության։

Ոճերի, բրենդների, թրենդների խառնուրդը հիմա ամենանորաձեւն է։ Ընդունված է haute couture-ը միախառնել մաս-մարքեթի հետ։ Այ, դուք Gucci-ի մարզական կոշիկներ եք հագել, որոնք համադրել եք միանգամայն «դեմոկրատական» վերնազգեստի հետ. գլամուր չկա։ Այնուամենայնիվ, պարբերաբար հնչում են անհանգստություններ, որ մաս-մարքեթը, ի վերջո, կհաղթի եւ դուրս կմղի Haute Couture-ը։

Իհարկե, նման անհանգստություններին կտրականապես համաձայն չեմ։ Այ, դուք գնել եք Armani բաճկոն եւ բավական ճաշակ ունեք, որպեսզի միախառնեք այն սովորական Zara տաբատի կամ Converse կեդերի հետ։ Մի՞թե հիանալի չէ։ Կամ, ասենք, երիտասարդ, ժամանակակից մայրիկը սիրում է հագնվել եւ կարող է իրեն թույլ տալ մի թանկ իր՝ Gucci մարզակոշիկներ կամ ծալքավոր բլուզ. ուրեմն, բանն ի՞նչ է։ Ընդհանուր առմամբ, նորաձեւության մեջ ամենակարեւորը անկեղծությունն ու անհատականությունն է։ Դուք նկատե՞լ եք, որ կանայք գրեթե դադարել են գնել վերարկուներ, դա շահավետ չէ։ Շրջազգեստները նույնպես այնքան էլ պոպուլյար չեն։ Դրանց փոխարեն սիրով ընդունվում են այլ իրեր՝ կարճ տաբատներ, տաբատներ, շապիկներ, կիսաշրջազգեստներ... Այսինքն՝ ինչը կարելի է համադրել միմյանց հետ։ Զվարճալի բան պատմեմ լավ ընկերոջս՝ Ալեսանդրո Սարտորիի մասին, որը Zegna ապրանքանիշի ցնցող դիզայներ է, իսկ դա, ինչպես հայտնի է, տղամարդկանց նրբագեղության ինստիտուտն է։ Մենք կոնֆերանսում էինք, եւ նա զանգահարեց ինձ ու ասաց, որ ցանկանում է իրենց ապրանքանշանի կոստյում նվիրել. նրանք չէին ցանկանում, որ ես այլ բան հագնեմ։ Իհարկե, համաձայնեցի։ Եվ երբ նրանց ներկայացա Zegna-ի այդ ցնցող կոստյումով, նա նայեց ինձ եւ դժգոհ հարցրեց. «Ինչո՞ւ ես սեւ կոշիկներ հագել։ Չէ, չէ։ Միայն սպիտակ սնիկերսներ։ Գնա բութիկ, ու հենց հիմա։ Եվ ես, հիասքանչ հագնված, գնացի ու գնեցի Zegna-ի սնիկերսներ...

TUMO-ում դասախոսության ժամանակ դուք քանիցս զուգահեռներ եք անցկացրել ժամանակակից կին քաղաքական գործիչների եւ Ժաքլին Քենեդիի միջեւ։ Նա՞ է ոճի ձեր խորհրդանիշը, կատարյալ կինը՝ Անտոնիո Մանչինելիի ըմբռնմամբ․․․

Նրանից էլ ամեն բան սկսվեց. նա է ստեղծել այն, ինչը մենք անվանում ենք «առաջին տիկնոջ կերպար», շուք հաղորդել ողջ Սպիտակ տանը։ Նա հիանալի հասկանում էր, որ մարդիկ, որոնք քվեարկում են իր ամուսնու համար, ծածուկ իրենց ձայնը տալիս են նաեւ նրա տիկնոջը։ Նրանից, թե ինչ տեսք ունի նա, շատ բան է կախված։ Մի խոսքով՝ նա անասելի խելացի էր։ Ինչպես եւ Միշել Օբաման՝ ֆանտաստիկ կին է։ Իսկ ահա Մելանյա Թրամփն անկեղծորեն մեղք է։ Նա ասես ամեն կերպ ընդդիմանում է այդ ամպլուային, որդու հետ մնացել է Նյու Յորքում... Նրա համար ասես ձանձրալի է այս ամբողջ պաշտոնական իրարանցումը։

Իսկ դուք կարո՞ղ եք նկարագրել մարդուն, նրա բնավորությունը, անձը նրա արտաքինով։

Իհարկե, կարող եմ (ծիծաղում է - հեղ.)...

Իմ մասի՞ն ինչ կասեք...

․․․Հարցի պատասխանը չեմ հրապարակի։ Չափազանց անձնական է։ Ինչ վերաբերում է սինյոր Անտոնիոյին, ապա, եթե խիտ ժամանակացույցը չլիներ, նրա հետ խոսել կարելի էր դեռ երկար ու ոչ միայն նորաձեւության մասին։ Գուցե դեռ առիթ կունենանք...

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Սաթյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ