Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նա Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ ամբողջ կյանքում առաջինը հայրն էր իրեն զանգում ու շնորհավորում։
«36 տարի հուլիսի 18-ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգեւել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել եւ օրհնյալ` ունենալու նման Հայր... եւ ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ, Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով։
...Ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց եւ հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետեւ նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին:
Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում թե որքան կարեւոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երեւանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետեւ կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն... Ես չգիտեմ՝ ինչու են ծնվում մարդիկ, երեւի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին... Տարիները թվեր են ընդամենը..., իսկ կյանքը՝ անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն... մնացածն անակարեւոր է ու անցողիկ... Դժբախտությունն էլ մարդու համար է..., բայց ես կժպտամ երջանկությանը...Ես ժպտում եմ իմ սիրելիներին»,- գրել է նա։
Դերասանուհու էջը լի է շնորհավորանքներով, որոնց միացել են նաեւ շատ հայտնիներ։ Երգիչ Անդրեն գրել է. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ունենք Քեզ։ Ընկերս, երջանիկ եղիր միշտ ու առողջ, իմ ԱմենաՀայուհի»։
Մտերիմ ընկերուհուն առանձին հրապարակմամբ շնորհավորել է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում նա գրել է. «Պինդ գրկել եմ ու միասին ժպտում ենք աշխարհին .... պինդ գրկելու եմ, որ շարունակենք ժպտալ աշխարհին... ԵՍ շնորհակալ եմ ՔԵԶ` մեր ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ համար... խոսքից հաստատ ուժեղ չեմ, որ կարողանամ ասել էն ամենն, ինչ սիրտս ու հոգիս կասեին քեզ..., բայց դե վստահ եմ, որ գիտես.... անսահման ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, որ ունեմ Քեզ պես ԸՆԿԵՐ, ՔՈՒՅՐ ու ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ... ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ Թող լինի Մեր ՆԱԶԵՆԻԻ։ Ծնունդդ Շնորհավոր Լույս աղջիկ...
Հ.Գ. Լուսանկարներն ու հիշողությունները, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, շատ են, բայց ընտրեցի հենց այս մեկը... անսահման ջերմություն ու տաքություն կա լուսանկարում։ Ձյաձ Գարիկը ամառանոցում ստեղծել էր բոլոր պայմանները, որ մենք մեզ զգանք շաաաա՜տ հարմար ու հանգիստ, ինքը այգում գործ էր անում ու մեզ համար մրգեր հավաքում, իսկ մենք, ինչպես միշտ, վայելում էինք... Ծնողներիդ հոգիներին խաղաղություն .... ու նորից շնորհակալություն, որ կյանք են տվել Քեզ ու Քեզ պարգեւել են Մեզ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը