Քիմ Քարդաշյանի լուսանկարիչը՝ Մարկուս Հայդը, հայտնվել է ծայրահեղ անհարմար իրավիճակում. նրան մեղադրել են սեռական ոտնձգության եւ բռնության մեջ։ Հիմա նա ջնջել է սոցիալական ցանցերում հաշիվները, ինչի հասկանալ է. բացասականի այսպիսի ալիքին ոչ բոլորը կդիմանային։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մոդելը, որը հայտնի է Sunnaya կեղծանվամբ, դժգոհել է, որ Հեյդն իրեն հարկադրել է մերկանալ։ Աղջիկը տեսել է ֆոտոշարքերի համար նոր հերոսների որոնման մասին նրա հայտարարությունը եւ ցանկացել նրա հետ նկարահանման համար պայմանավորվածություն ձեռք բերել ներքնազգեստով կամ լողազգեստով։ Մարկուսը հայտնել է, որ դրա արժեքը կկազմի 2000 դոլար։
Սակայն նա նաեւ ասել է, որ հնարավոր է ոչինչ չվճարել, եթե աղջիկն իրեն ուղարկի մերկ լուսանկարները։ «Պետք է նայեմ՝ արդյոք արժե»,- մոդելին գրել է Հեյդը։ Sunnaya-ն զայրացել է եւ աստղային լուսանկարչի հետ նամակագրությունը հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Պարզվել է, որ այլ աղջիկներ, որոնք աշխատել են Մարկուսի հետ, եւս նմանատիպ իրավիճակում են հայտնվել։ Մոդելները գրել են, որ Հայդը նկարահանման հրապարակում հետապնդել է իրենց, իսկ մեկը նույնիսկ պատմել է բռնաբարության մասին։
Շատերն են գրել, որ չեն ցանկացել պատմել տեղի ունեցածի մասին, քանի վախեցել են. ամեն դեպքում լուսանկարիչը հեղինակավոր է եւ մտերիմ շատ հայտնիների, այդ թվում Քիմ Քարդաշյանի հետ...
Իր կարծիքն է հայտնել նաեւ Արիանա Գրանդեն, որը Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի վաղեմի հակառակորդն է։ Նա եւս ինչ-որ ժամանակ համագործակցել է Մարկուս Հայդի հետ, ճիշտ է, չի հայտնել՝ արդյոք վերջինս հետապնդել է իրեն, թե ոչ։ Միայն իր զայրույթն է արտահայտել տեղի ունեցածի առնչությամբ։ «Ես հենց նոր շոկային եւ սրտահույզ պատմություններ կարդացի։ Խնդրում եմ, մի աշխատեք լուսանկարիչների հետ, որոնց հետ ձեզ հարմար չէ, որոնք խնդրում են մերկանալ ձեր ցանկությանը հակառակ։ Եթե ինքներդ եք ցանկանում անել դա, հրաշալի է, եթե ոչ, խնդրում եմ, մի արեք»,- Instagram-ի Stories բաժնում գրել է երգչուհին՝ աղջիկներին կոչ անելով ավելի զգույշ լինել եւ միմյանց հետ կիսվել տեղեկատվությամբ։
Իսկ ինչ է կարծում Քիմ Քարդաշյանը։ TMZ-ն հայտնում է, որ նա եւս շոկի մեջ է։ «Իմ անձնական փորձը միշտ պրոֆեսիոնալ է եղել եւ ես անկեղծորեն վշատացած եմ ու հիասթափված այդ կանանց պատմություններից։ Ես ամբողջությամբ աջակցում եմ նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաեւ բռնության, ճնշման չենթարկվելու նրանց իրավունքը... Ես աջակցում եմ նրա իրավունքն անել այն, ինչ իրենց հարմար է։ Ես ծափահարում եմ նրանց, ովքեր հանրային կերպով խոսել են այդ մասին...»,- ասել է նա։
Աղբյուրը՝ TMZ, Highsnobiety
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից