«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մեռնելով էլ լիներ, ես գիտեի՝ այդ ամենին հասնելու եմ». 10 մոտիվացնող խորհուրդ՝ Ջենիֆեր Լոպեսից, ով այսօր նշում է 50-ամյակը

17:15, 24 հուլիսի

Նայեք այս հմայիչ կնոջը: Շատերն են ցանկանում նրա հետ ծանոթանալ, նա մինչ օրս խելքահան է անում ցանկացած տարիքի տղամարդու ու առաջացնում կանանցից շատերի նախանձը: Նրա մարմինը ամենացանկալիներից է, իսկ դիմագծերն՝ ամենագեղեցիկներից: Շատերն արդեն հասցրել են Ջենիֆեր Լոպեսին որակել՝ որպես վամպիրուհու: Եվ այդ պնդումներն այդքան էլ զարմանլի չեն, չէ՞որ, այսօր՝ հուլիսի 24-ին, այս գեղեցկուհին նշում է ծննդյան 50-ամյակը: Այո, այո, սխալ չեք կարդացել թիվը՝ 50: Իսկ դուք 40-ից հետո արդեն ձեռքերը ծալում եք՝ մտածելով, թե գեղեցկությունն ու երիտասարդությունն անցյալո՞ւմ են, կամ, թե այլեւս ոչ մի մասնագիտական եւ անձնական նվաճում չե՞ք կարող գրանցել: Շատ իզուր: Հատուկ ձեզ համար առանձնացրել ենք Ջենիֆեր Լոպեսի՝ մոտիվացնող խորհուրդներից մի քանիսը, որոնք շատ կանանց կօգնեն աշխարհին նայել այլ աչքերով: Նա եւս կյանքում ունեցել է ձախողումներ, անհաջող ու դժբախտ սերեր, վայրէջքներ ու վերելքներ, բայց դրանք համարում է իր կյանքի բնականոն փուլերն ու ասում՝ երբեք չի ափսոսում դրանց համար…

«Երբեք չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ: Ես ունեցել եմ թե անհավանական վերելքներ, թե խորը վայրէջքներ, բայց ինձ այնքան օրհնված եմ համարում, որ երբեք ստիպված չեմ եղել ասել. «Երանի նման բան ինձ հետ չլիներ»: Այդ ամենն իմ մասնիկն են»:

«Դու այն ամենի արտացոլանքն ես, ինչն աշխարհն է արտացոլել քեզ վրա»:

«Կանայք ոչ մի տեղ չպետք է գնան առանց ականջօղերի: Դրանք մոռանալը նման է հնարավորությունը ձեռքիցդ բաց թողնելուն»:

«Նախ եւ առաջ պետք է քեզ սիրես, հետո նկատես մյուսների արժեքները»:

«Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան մարդիկ, որոնք կասկածում են մեր ուժերին եւ ստիպում, որ մեզ ցածր զգանք: Պարզապես պետք է մեծ հավատ եւ հույս ուենաս ինքդ քո հանդեպ»:

«Կասկածամտությունը սպանում է: Պետք է հստակ իմանաս՝ ով ես դու, եւ ինչ սկզբունքներ ես որդեգրել»:

«Երբ ես սխալվում եմ, ես պարզապես դրանից դաս եմ քաղում եւ շտապում հանդիպել մյուս մարտահրավերներին: Իմ կարծիքով՝ այդպես պետք է կերտենք մեր կյանքը»:

«Ես պարզապես գիտեի, թե ինչով եմ զբաղվելու: Գիտեի, որ երգչուհի եմ դառնալու, որ պարելու եմ… Այո, ես գիտեի, որ դառնալու եմ դերասանուհի ու նկարահանվելու եմ ֆիլմերում: Մեռնելով էլ լիներ, ես գիտեի՝ այդ ամենին հասնելու եմ: Դա էր իմ կյանքի նպատակը»:

«Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ուրիշին էլ չես կարող սիրել: Կանայք հաճախ մոռանում են այդ մասին»:

«Խորհուրդ լսելը լավ ունակություն է, բայց օրվա վերջում միայն դու պետք է դառնաս այն մարդը, ով որոշում պետք է կայացնի»:

Լուսանկարները՝ Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել