«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

«Թողեք այն տղամարդուն, որը կոտրում է ձեր կանացիությունը». կանացի ինքնագնահատականի բարձրացման խորհուրդներ մոդել Աննա Դեմիրխանյանից

15:03, 25 հուլիսի

Շրջապատին դուր գալու, կանացի, գեղեցիկ եւ գրավիչ լինելու համար աղջիկներն ու կանայք տարբեր հնարքների են դիմում՝ թանկարժեք եւ բրենդային հագուստ, պլաստիկ վիրահատություններ, կոսմետիկ միջամտություն, բարձրակրունկներ… Սակայն շատերը մոռանում են, որ կնոջ ամենակարեւոր զենքերը ինքնավստահությունն ու կանացիությունն են, որոնց կարելի է հասնել ներքին եւ արտաքին ներդաշնակությամբ: Իսկ ինչպե՞ս լինել մշտապես կանացի, հետաքրքիր եւ ցանկալի: Մինչ շատերդ կշտապեք մտածել, որ ամեն ինչ կապված է մեծ գումարների հետ՝ մոդել, գեղեցկության մրցույթների դափնեկիր եւ, պարզապես, շատ կանացի հայուհի Աննա Դեմիրխանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում շտապել է կոտրել կարծրատիպերը: Աննան, որն այսօր ունի իր մոդելային դպրոցը, որտեղ էթիկետի եւ մոդելնգի դասընթացներ է տալիս բազմաթիվ երիտասարդ աղջիկների, մեր ընթերցողների համար առանձնացրել է 10 հատկանիշ, որոնք ձեռք բերելու կամ էլ որոնցից ազատվելու դեպքում կարելի է բարձրացնել ինքնավստահությունն ու լինել կանացի, գեղեցիկ, երջանիկ ու ցանկալի:

Մոդելն, ինչպես միշտ, անկեղծ էր իր մեկնաբանություններում: Ահա, թե ինչ ստացվեց նրա հետ զրույցի արդյունքում:

5 հատկանիշ, որոնք ձեռք բերելով կլինեք կանացի

Բարություն եւ մարդասիրություն

Առանց այս հատկանիշների, կինը կին չէ, այլ՝ շրջազգեստ հագած սատանա: Շրջապատի հանդեպ սերն ու բարությունն արդեն կնոջը կանացի են դարձնում: Չէ՞ որ, ցանկացած կնոջ գլխավոր առաքելությունը մայրանալն է՝ բարի, հոգատար եւ նուրբ մայր լինելը: Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է չար կինը լինել կանացի:

Շատ կարդացեք

Նկատի չունեմ, թե կինն ամեն ինչից պետք է տեղեկացված լինի, բայց ամենից, գոնե, չնչին պատկերացում պետք է ունենա՝ այն, ինչն իրեն պետք է գալիս կյանքում: Հակառակ դեպքում, ինչպե՞ս պետք է հետագայում խնամի եւ դաստիարակի իր երեխաներին: Բացի դա, երբ կինը կարողանում է ցանկացած վայրում վարել խոսակցություն (բայց, իսկապես, գրագետ խոսակցություն, ոչ, թե ձեւացնելով՝ իբր շատ խելացի է), դա նրան առանձնակի հմայք է հաղորդում:Կարդալը շատ կարեւոր է՝ կնոջն, իսկապես, անհրաժեշտ: Կարդացեք գեղարվեստական գրականություն, գիտական, հոգեբանական, փիլիսոփայական գրքեր…

Պահպանեք կանացի տեսքը

Խոսքն այն մասին է, որ աղջիկն արտաքնապես իրոք աղջկա նման լինի՝ շորիկներ, գեղեցիկ կոշիկներ, հարդարանք, զարդեր…մի խոսքով՝ կերպարում պետք է ընդգրկել կանացի պահարանից որոշ տարրեր:

Եղեք խնամված

Անկախ ֆինանսական գործոնից՝ կնոջ եղունգները, մազերը եւ մաշկը պետք է խնամված լինեն: Այսօր գնային տարբեր սանդղակի գեղեցկության սրահներ կան, չնայած, նույնիսկ, տան պայմաններում է հնարավոր ստանալ խնամված տեսք, դրա համար տարբեր միջոցներ կան: Դժվար չէ ունենալ մաքուր մազեր, խնամված մաշկ եւ եղունգներ:

Սիրեք եւ գնահատեք ինքներդ Ձեզ

Եղեք հպարտ, բայց ոչ քիթը բարձր եւ ինքնասիրահարված:

5 բան, որոնցից պետք է ազատվել ինքնագնահատականը բարձրացնելու եւ կանացի լինելու համար

Թողեք ծխելը

Ազատվեք խանգարող քաշից

Այստեղ պետք է ուշադիր լինել՝ ես չեմ ասում ավելորդ, այլ խանգարող քաշ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ երբ քաշի եւ հասակի համապատասխանելիությունը խախտվում է, դա ձեզ այնքան էլ կանացի չի դարձնում:

Թողեք այն տղամարդուն, որը կոտրում է ձեր կանացիությունը

Բաց թողեք այն տղամարդուն, որն անընդհատ ստիպում է, որ կոմպլեքսավորվեք եւ ձեզ վատ զգաք…Տղամարդը պետք է թեւեր տա…

Հերիք է բողոքեք կյանքից

Պետք չէ բողոքել կյանքից եւ անդադար նվվալ, թե ամեն ինչ վատ է: Հակառակը՝ ժպտացեք եւ ուրախացեք կյանքի ամեն մի պահով: Այ, այդպես պետք է անենք մենք՝ կանայք:

Մի հայհոյեք

Մի հայհոյեք եւ մի գորգոռացեք: Խոսեք ցածր ձայնով, մեղմ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հստակ տոնով, բայց ոչ մի դեպքում չպետք է բղավել կամ էլ կնոջը ոչ սազական բառեր օգտագործել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աննա Դեմիրխանյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ