«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչ սպասել Marvel կինոաշխարհից․ 4-րդ փուլ

22:12, 28 հուլիսի

Ամեն տարի հուլիս ամսին տեղի է ունենում Comic-Con: San Diego-ն։ Սա գիկ-մշակույթի հսկայական կոնվենցիա է, որտեղ աղդեցիկ կինոստուդիաներն անոնսում են սպասվելիք նախագծերը։

Marvel Studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին անոնսել է Marvel կինոաշխարհի 4-րդ փուլը։

«Սեւ այրի»

Ֆիլմը Նատաշա Ռոմանովայի արկածների մասին է,  որը ստիպված է գլուխ հանել իր անցյալից։ Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն․ դիմակայություն» ֆիլմի թողարկման ժամանակ եւ մինչեւ «Վրիժառուները․ ավարտ» ֆիլմի թողարկումը։

Ռեժիսորը Քեյթ Շորթլանդն է։

Դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Դեւիդ Հարբոր, Ֆլորենս Պյու, Օ․Տ․ Ֆագբենլի եւ Ռեյչալ Վայս։

Մեծ էկրաններին՝ 2020թ․-ի մայիսի 1-ից։

«Հավերժները»

Ֆիլմը պատմություն է հզոր, սակայն միմյանց հետ ընդհարումների մեջ գտնվող երեւույթներ են։ Գորխողությունները զարգանում են կինոաշխարհի հիմնական իրադարձություններից հարյուրամյակներ առաջ։

Ռեժիսորը՝ Քլոյա Չժաոն է։

Գլխավոր դերերում՝ Անջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդդեն, Կումեյլ Նանջիանի, Լորեն Ռիդլոֆ, Բրայան Տայրի Հենրի, Սալմա Հայեք, Դոն Լի եւ Լիա Մակհյու։

Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2020թ․-ի նոյեմբերի 6-ին։

«Շանգ-Չի եւ տասը օղակների լեգենդը»

Ֆիլմը կպատմի Մաստեր Կունգ-Ֆու Շանգ-Չիի հակամարտությունն է 10 օղակների բանդայի (այն կազմակերպությունն է, որը գրավել է Տոնի Ստարկին առաջին «Երկաթյա մարդ» ֆիլմում) եւ իրական Մանդարինի հակամարտությունն է։

Ռեժիսոր՝ Դեստին Կրետտոն։

Դերերում՝ Սիմու Լյու, Ակվաֆինգա, Տոնի Լյուն Չու Վայ։

Մեծ էկրաններին՝ 2021թ․-ի փետրվարի 12-ին։

«Դոկտոր Սթրենջ․ Խենթության մուլտիտիեզերք»

Ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է պահվում։ Դերրիքսոնը խոստացել է կինաաշխարհում սարսափ ժանրի առաջին ֆիլմն է լինելու՝ PG-13 վարկանիշով։ Անվանումն այժմ հաստատում է մուլտիտիեզերքը։ Դոկտոր Սթրենջին կօգնի նաեւ Ալայա կախարդը։

Ռեժիսոր` Սքոթ Դերրիքսոն

Դերերում` Բենեդիքթ Քամբերբետչ, Էլիզաբեթ Օլսեն։

Էկրաններին՝ 2021թ․-ի մայիսի 7-ից։

«Տոռ․ Սեր եւ Ամպրոպ»

Ջեյն Ֆոսթերը (իր դերին վերադարձած Նատալի Պորթման) կարժանանա Տոռի ուժին։

Ռեժիսոր՝ Տայկա Վայտիտի

Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Տեսսա Թոմփսոն եւ Նատալի Պորթման։

Մեծ էկրաններին՝ 2021թ․-ի նոյեմբերի 5-ից։

ԱՄենաանսպասելի անոնսը։

«Բլեյդ»

«Բլեյդ»

Գլխավոր դերում հանդես կգա օսկարակիր դերասան Մախերշալա Ալին։

Նա արդեն կերտել է մի մարվելական կերպար Netflix-ի  «Լյուկ Քեյջ» սերիալում։ Այս կերպ ֆիլմի ստեղծողները հասկացնում են, որ Netflix-ի բոլոր սերիալների գործողությունները Marvel-ի հովանավորության ներքո են գտնվում։

Եվ վերջում, Marvel Studios-ի նախագահ Քեւին Ֆայգին անոնսել է սույն ֆիլմերի մշակումները․

«Տիեզերքի պահապանները 3», ռեժիսոր՝ Ջեյմս Հանն։

«Կապիտան Մարվել 2»

«Սեւ հովազ»

«Ֆանտաստիկ քառյակ»

«Իքս մարդիկ»

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել