Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Մոլագարը»` Երեւանի ռուսական թատրոնում

17:26, 1 նոյեմբերի

Ի՞նչ կմտածեիք, եթե քաղաքի աֆիշներին կարդայիք ներկայացման անվանումը՝ «Մոլագարը»։ Հավանաբար կայծակնային արագությամբ ձեր գլխում մի միտք կծագեր, թե թատրոնը, դե՝ հանդիսատեսն էլ, ադրենալինի պակաս ունեն։ Բայց մի շտապեք եւ գրածը բառացի մի ընկալեք։ Ավելի լավ է՝ մի պահ հայացք նետեք հեղինակի անունն-ազգանվանը։ Այ հիմա կհասկանաք, որ ամեն ինչ շատ ավելի խորն է, քան կարող էր նկարել ձեր երեւակայությունը։ Ներկայացման հեղինակը՝ Հաննա Սլուցին (Գայանե Հովհաննիսյան, հայտնի ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրը) մարդկային հոգիների ու փոխհարաբերությունների նուրբ գիտակ է, եւ, հետեւաբար, ներկայացման անվանումն իր մեջ բավականին խորը ենթատեքստ է թաքցնում։

Ներկայացման սյուժեն միաժմանակ ե՛ւ պարզ է, ե՛ւ խճճված։ Տրագիկոմեդիայի հիմքում ընկած են հայտնի ռեժիսորի (Արման Ղազարյան), նրա կնոջ՝ երիտասարդ, բայց բավականին հաջողակ դրամատուրգի (Տաթեւիկ Մելքոնյան) եւ նրա՝ խելքից պակաս երկրպագուի (Մանվել Խաչատրյան) կյանքերը։ Ընտանեկան առերեւույթ իդիլիան ճեղքվածք է տալիս հենց այս երկրպագուի պատճառով։ Դե՛, պատկերացրեք. ապրում են մարդիկ իրենց համար՝ շրջապատված թատերական էլիտայով, անվանի մարդկանցով, շքեղությամբ, փողերով, փառքով… Ամեն ինչ նրանց կյանքում հրաշալի է, շատերը կուզեին կառուցել եթե ոչ հենց այսպիսի, ապա գոնե կիսով չափ կամ քառորդ մասով դրան նման երջանիկ ընտանեկան եւ հաջողակ գործնական կյանք, որը լիքն է ուրախությամբ, տպավորություններով, շփումներով։ Բայց մի գեղեցիկ օր այդ կյանքը վերածվում է իսկական մղձավանջի, երբ գիշերային խորհրդավոր մթության միջից նրանց հյուրանոցային համար է ներխուժում ռեժիսորի կնոջը սիրահարված խելագարը։

Իհարկե, երկրպագուից ու նրա պոետիկ-լացակումած տեքստերից դեռ կարելի էր գլուխ հանել ու նրան խաղաղություն մաղթել, եթե չլիներ մեկ «բայց»… Կարճ ժամանակ անց հայտնի է դառնում, որ քաղաքին, որտեղ հերոսներն են, ջրհեղեղ է սպառնում։ Հենց այդ ժանմանակ է, որ սպասվող մահվան դեմ կյանքը հերոսների առջեւ իր խաղաքարտերն է բացում։

Պարզվում է, մոլագարը, երկրպագուն ու սիրահարը, նաեւ հարուստ գործարար է, ում շնորհիվ էլ ընտանիքը դարձել է հանրահայտ ու հաջողակ։ Այդ նա է նրանց փառքի գագաթնակետ տանող ողջ ճանապարհին նրանց համար գնել թե՛ ճանաչում, թե՛ ծափահարություներ, թե՛ փայլուն բարձրակարգ հասարակություն, թե՛ երկրպագուների հիացմունք։ Նրանից ամուսինները շատ բան են իմանում, ինչը նույնիսկ գլխի չէին կարող ընկնել, եւ ինչը միայն ամենասարսափելի երազում կարոէ էր հայտնվել։ Պարզվում է, այս մոլագար-սիրահարը, համատեղությամբ գործարարը, ոչ այլ ոք է, քան իրենց թոռնուհու հայրը, եւ, որ ամենահետաքրքիրն է, ամուսնու՝ տաղանդավոր ու հանրահայտ ռեժիսորի որդին։ Այդպես, մեկ ակնթարթում փոշիանում է ամբողջ կերղծ փայլը, որի հետեւում թաքնված են դավաճանությունը, կեղծավորությունը, ատելությունը, եւ իրականում այդքան խղճուկ ու ճղճիմ կյանքը։ Եւ ի՞նչ է ստացվում։ Ողջ այս կեղծքի մեջ մնում է միայն մեկ լուսավոր կետ՝ մոլագարի վեհ ու մաքուր զգացմունքը։

Այս անգամ էլ Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնն իր սկզբունքներին հավատարիմ է մնացել՝ հանդիսատեսին առաջարկելով տեղը տեղին մի նյութ։ Ստեղծագործական դուետը՝ ռեժիսոր-բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը եւ ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը, հաջողել է ստեղծել հետաքրքիր ռեժիսորական լուծումներով մի ներկայացում, որը հանդիսատեին թուլանալու եւ մտքով թատոնից դուրս առօրեկան խնդիրներին տրվելու հնարավորություն չի տալիս։    


Բոլոր դերասանները կարողացել են նրբորեն ու խորը ներկայացնել իրենց դերերը։ Բայց այդ երեկոյի բացահայտումը Մանվել Խաչատրյանն էր, ով շատերին ծանոթ է որպես «Թիվ 5» հայտնի խմբի նախկին մեներգիչ։  Դերասանը հիանալի է խաղացել սիրահար մոլագարի դերը, կարողացել է փոխանցել տրամադրությունների ու զգացմունքների ողջ ներկապնակը, բացահայտել կերպարի բոլոր կողմերը։ Ողջ ներկայացման ընթացքում դերասանը վառ երանգներից անցնում է ավելի լուսավորին, բարձր տրամադրությունից տանում տրամադրության անկում, ծիծաղից՝ դեպի արցունքներ։ Հետո այս ամենն անում է հակառակ հերթականությամբ։ Նա տաղանդավոր է թե՛ ծիծաղելի, եւ թե՛ ողբերգական իրավիճաներում, նույն կերպ անկեղծ է թե՛ սիրո իր խոստովանության, եւ թե՛ մերկացնելու պահին։ Ի դեպ՝ անկեղծության մասին… «Ոչ թե խաղալ հերոսին, այլ լինել հենց նա։ Թեկուզեւ՝ ժամանակավոր»։ Սա դերասանի ստեղծագործական սկզբունքներից երրորդն է։ Իսկ առաջին երկուսն են՝ չնայել դահլիճին եւ դերասանական կոլեկտիվի հետ միշտ լավ հարաբերություններ պահպանել։ Մանվելի կարծիքով, ցանկացած հարաբերություններ, լավ թե վատ, միշտ արտացոլվում են դերասանի աշխատանքում եւ ազդում են վերջնական արդյունքի, այսինքն՝ ներկայացման վրա։

Դատելով այս աշխատանքից, գործընկերները երիտասարդ դերասանի հետ կիսում են նրա օրենքները, թեուզեւ՝ չգրված։ Առաջին հայացքից է միայն թվում, թե բեմի վրա երեք դերասանի խաղ կազմակերպելը հեշտ է, այն էլ այնպես՝ որ սրտերը միաձայն բաբախեն։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Այստեղ կարեւորը բոլորին առաձին-առաձին եւ միասին մոտեցում գտնելն է։ Իսկ այն գտած է՝ գրիգորյանական նրբանկատությամբ ու վարպետությամբ։ Եւ միանգամայն գրիգոյանական տաղանդով է արված նաեւ ողջ ներկայացումը, որն, իհարկե, լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել դրա մասին։

Տեքստը՝ Էլեոնորա Մալխասյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել