38-ամյա Մեգան Մարքլի երկրպագուներն ուշադրություն են դարձրել նրա նոր զարդին։ Դքսուհին սկսել է ավելի հաճախ հանրությանը ներկայանալ՝ միջնմատին կրելով ոսկե մատանի։
Արքայազն Հարրիի կինը սիրել է Pippa Small ապրանքանիշի էկոլոգիական ոսկերչական իրերը։ Կազմակերպությունը հայտնի է իր հումանիտար գործունեությամբ։ Բոլիվիայում այն աջակցել է ոսկու՝ էկոլոգիական մեթոդներով մշակմանը, իսկ Նեյրոբիում ստեղծել է կրթական ծրագիր աղքատ վարպետների համար։ Դիզայներ Պիպա Սմոլը 2013թ.-ին պարգեւատրվել է բրիտանական կայսրության շքանշանով։
Մարքլին դուր է եկել մատանին, որը պատրաստվել է հնդուիստական Դուրգա աստվածուհու պատվին։ Նրա անունը նշանում է «անպարտելի»։
Ոսկերչական իրերի փորձագետ Քլեր Ադլերը բացատրել է, թե ինչ իմաստ է կրում թանկարժեք իրը։ «Դքսուհին պատահականորեն չի նախապատվություն տալիս էկոլոգիական զարդերին։ Բացի նրանից, որ դրանք շատ գեղեցիկ են, նաեւ հաճախորդներին ոգեշնչում են բարի գործեր անել։ Ապրանքանիշը շատ հստակ հումանիտար ուղղվածություն ունի, որը մոտ է Մարքլին։ Այդ կերպ նա հարգանքի տուրք է մատուցում կազմակերպությանը, որն օգնում է ամբողջ աշխարհում կարիքավորներին»,- բացատրել է Ադլերը։
Քլերը հստակեցրել է, որ այս մատանին «Ֆորս մաժորներ» սերիալի նախկին դերասանուհու հավաքածուում միակ համալրումը չէ։ Մեգանն իր ոճն ամբողջացնում է մեկ այլ մատանիով եւս, որը համադրում է ամուսնականի հետ։ ««Նշումներով» մատանիները թագավորական ավանդույթի մաս են։ Այդպիսի իր ունի, օրինակ, արքայազն Չարլզը։ Այդ զարդերը վկայում են տիրոջ բարձր կարգավիճակի մասին»,- հավելել է փորձագետը։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images, Legion Media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն