Հայ պորտապարուհի Ծովինար Գրիգորյանին, որը հայտնի է Սաֆինազ կեղծանվամբ, Եգիպտոսից արտաքսում կամ երեք տարվա ազատազրկում է սպառնում։ Իշխանություններին դուր չի եկել, որ Ծովինարը ելույթի ընթացքում պարել է բիկինի կրող կանանց հետ։ Տեսանյութը հրապարակվել է Youtube-ում։
«Երաժշտական սինդիկատը» եւս հայտարարությամբ է հանդես եկել ընդդեմ Սաֆինազի ելույթի եւ հայտարարել, որ «նրա դեմ միջոցներ կձեռնարկվեն»։
Al Watan News-ի հետ զրույցում պարուհին պատասխանել է բոլոր մեղադրանքներին։ «Ես միշտ հետեւում եմ կանոններին, որոնք վերաբերում են պորտապարի համար համապատասխան հագուստ կրելուն եւ բեմում երբեք մերկ չեմ եղել»։ Ծովինարի խոսքով՝ ինքը չի կարող պատասխանատվությոն կրել կանանց փոխարեն, որոնք սկսել են պարել իր հետ։ Մինչ դատական գործընթացը շարունակվում է, պարուհուն արգելված է ելույթ ունենալ։
2015թ.-ին Սաֆինազը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման եգիպտական դրոշը վիրավորելու համար։ Դատարանը Ծովինար Գրիգորյանին նաեւ պարտավորեցրել էր 15 000 եգիպտական ֆունտ տուգանք վճարել (907$)։
Ծովինարը ծնվել է Արմավիրում, երկրաշարժից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Թատերական ինստիտուտի շրջանավարտը նկարահանվել է մի քանի ֆիլմում, իսկ 2002թ.-ից զբաղվում է արաբական պարերով՝ ելույթ ունենալով Մերձավոր արեւելքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը