Հունական Միկոնոս կղզում հանգստի ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկացի քույրեր եւ սուպերմոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների հետ։ Շքեղ վիլայից, որը վարձակալել էին քույրերը, գողություն են կատարել։ Գողերն ամեն ինչ իրար են խառնել, տարել դիզայներական հագուստ, արեւային ակնոց, պայուսակներ եւ թանկարժեք իրեր։
TMZ-ն հայտնում է, որ 24-ամյա Ջիջի Հադիդը եւ 23-ամյա Բելլան կասկածում են, որ գողությամն առնչություն ունի վիլան սպասարկող անձնակազմի անդամներից մեկը, որը մուտք ունի այնտեղ։ Քույրերը ոստիկանություն են դիմել, սակայն նրանց խոսքով՝ բողոքին անհրաժեշտ խանդավառությամբ չեն վերաբերվել։
Տեղի ունեցածի մասին Ջիջի Հադիդը հայտնել է Instagram-յան երկրորդ էջում։ Հրապարակման մեջ սուպերմոդելը հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Միկոնոս, իսկ հետեւորդներին խորհուրդ է տվել «գումարը որեւէ այլ վայրում ծախսել»։
Gisposable հաշիվը մոդելը բացել է այս ամռանը, այնտեղ նա լուսանկարներ է տեղադրում անձնական արխիվից։ Էջն այս պահին հաստատված չէ։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը