Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Երեք լուք ուսումնական տարվա համար

«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

Ինչո՞ւ չի ամուսնանում Ռաֆայել Երանոսյանը

Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին

Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքը

Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը

Ծառուկյանի եւ դստեր պարը հարսանիքի ժամանակ

Ռուսոյի, Ռոտարուի, Ձախ Հարութի եւ Արման Հովհաննիսյանի ելույթները` Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Եզրային կիսապաշտպանները կենդանիներ են, որոնք պաշտպանում են իրենց ձագուկներին». «IQ-իկ»

Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Ի՞նչ հագուստով են ներկայացել հայ հայտնիները «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերային

Վարդի թարմություն. Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները

«Դեպի ճամբար» հեռուստասերիալի էքստրեմալ եւ զվարճալի պահերը․ BACKSTAGE

Միշտ երիտասարդ, ոճային ու նրբագեղ ․ Էլեգանտ Մելանյա

Շնորհավոր Սեպտեմբերի 1

««Թղթե երազանքը» մտածելու առիթ է լինելու շատերի համար, իսկ «Երկուսովը» սիրո ու ռոմանտիկայի պակասն է լրացնելու». Անի Մաղաքյանի հրաժեշտն Էլենին ու նոր հերոսները

15:17, 23 օգոստոսի

«Էլենի օրագիրը» նոր է ավարտվել «Շանթ Պրեմիումի» եթերում, սակայն սցենարիստ Անի Մաղաքյանը չի շտապում դադար վերցնել: Նա հեռեուստադիտողին կներկայացնի միանգամից երկու նոր սյուժե՝ տարբեր պատմություններով: Առաջինը՝ «Թղթե երազանք»-ը, եթերում կլինի սեպտեմբերի 2-ից, իսկ ավելի ուշ ռոմանտիկ պատմությունների սիրահարները կկարողանան հետեւել Անիի մյուս սցենարին, որը կրում է «Երկուսով» վերնագիրը: Իր նոր նախագծերի, ինչպես նաեւ սիրելի հերոսուհուն՝ Էլենին, հրաժեշտ տալու մասին Անին պատմել է NEWS.am STYLE-ին:

Անի, «Էլենի օրագիրը» մոտեցավ ավարտին: Ծա՞նր էր Էլենին ու նրա ընկերներին հրաժեշտ տալը:

Շատ դժվար է բաժանվել տեւական ժամանակ գլխիդ մեջ ապրող կերպարներից, նրանք իմ օրվա մի մասն էին հիմա հրաժեշտ եմ տվել ու փորձում եմ կապվել նոր սերիալի կերպարների հետ։

Ի՞նչ ես կարծում՝ երբեւէ էլի կմոտենաս այդ թեմային: Այսինքն՝ միգուցե ժամանակի ընթացքում վերանայե՞ս հերոսներին եւ ստեղծես երրորդ մասը:

Միգուցե, որոշ ժամանակ անց անդրադառնանք, բայց դա ընդամենը ենթադրություն է, պարզապես չեմ սիրում որեւէ բան բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկա պահին եւ մոտ ապագայում պլանների մեջ երրորդ եթերաշրջան չկա:

Ո՞ր հերոսներին ես ամենից շատ կարոտելու:

Յուրաքանչյուրին յուրովի եմ կարոտելու։ Բոլորն էլ կարեւոր էին այս պատմության մեջ, եւ ամեն մեկի հետ էլ կապված եմ՝ որպես այդ հերոսների ստեղծող։ Սա կարոտ էլ չի կարելի անվանել, պարզապես բաց տեղ է, որը այդպես էլ կմնա, «էլենի օրագիրը» յուրահատուկ նախագիծ էր ինձ համար, յուրատեսակ այցեքարտ:

Շուտով «Շանթ»-ի եթերում կմեկնարկի «Թղթե երազանք» հեռուստասերիալը. դժվա՞ր չէր առանց դադար վերցնելու միանգամից այլ նախագծի սցենարի շուրջ աշխատելը:

«Թղթե երազանքի» վրա աշխատել եմ, երբ դեռ «Էլենի օրագիրն» էի գրում: Այն 24 մասից է, եւ դրա վրա տարվող աշխատանքն էլ, տեխնիկան էլ ուրիշ էր։ Ուրիշ էին նաեւ ժամկետները, եթե մեկ օրում կարող էի մեկ սերիա «Էլենի օրագրից» գրել, ապա «Թղթե երազանքի» դեպքում կարող է մեկ օրում մեկ-֊երկու էջ գրեի։ Սցենարի վրա 7 ամսվա աշխատանք է տարվել, եւ դա, իհարկե, դրական անդրադարձավ որակի առումով։ Մի թեմայից մյուսն անցնելն ինձ համար ավելի նախընտրելի է, երբ «Էլենի օրագրից» հետո «Թղթե երազանքն» էի գրում, մի տեսակ հանգստանում էի, չէի զգում, որ աշխատանք եմ տանում, միշտ էլ նոր թեման թարմություն է մտքիդ համար:

Մի փոքր կմանրամասնե՞ս սյուժեն: Ո՞վ է գլխավոր հերոսը, ինչպե՞ս առաջացավ ֆիլմի գաղափարը:

Ֆիլմի գաղափարն առաջարկեց «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը։ Ցանկություն կար նոր սերիալային որակ ստանալ եւ օրինակելի հերոս, ում կցանկանային նմանվել։ Սյուժեն շատ չեմ ուզում բացել, միայն կասեմ, որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող դպրոցականի մասին է, որն իր տարիքին անհապատասխան պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, միեւնույն ժամանակ փորձում է իր առաջ դրած նպատակներին հասնել, նույնիսկ, եթե դրա համար ամբողջ աշխարհին պետք է դեմ գնալ։

Ովքե՞ր են լինելու գլխավոր դերերում: Արդյոք ռեժիսորը քեզ հետ համաձայնեցրե՞լ է կերպարների դերակատարների ընտրությունը:

Բոլորիս անելիքը հստակեցված է, ռեժիսորը զբաղվում է դերասանների ընտրությամբ, ես՝ սցենարով։ Իհարկե, որոշ կերպարների դեպքում քննարկումներ եղել են, եղել են կերպարներ, որոնց դեպքում ես ուրիշ ոչ ոքի չէի պատկերացնում, օրինակ Մարիամ Ադամյանի եւ Դավիթ Հակոբյանի հերոսները, գլխավոր դերերում փոքրիկ հերոսներին մարմնավորող Մանվել Լոռեցյանը, Աննա Հակոբյանը, Էլեն Պետրոսյանը, Մաքս Չիլբերշտեյնը: Զբաղված են նաեւ Անի Պետրոսյանը, Նառա Սանթոյանը, Հովակ Գալոյանը:

Դու ցանկացած սերիալում քեզանից ինչ-որ մասնիկ դնում ես կերպարների մեջ: Այս դեպքում է՞լ է այդպես լինելու:

«Թղթե երազանքում» հերոսը նաեւ իմ բնավորության գծերից ունի, փոքր Աննան և փոքր Հայկը ընդհանուր շատ բան ունեն, երազելու, աշխատելու ձգտումը, համառությունը, չհանձնվելը, դրանք նաեւ ինձ են հատուկ։

Ո՞ւմ մասին է «Երկուսով» սերիալը: Ո՞վ է գլխավոր հերոսը:

«Երկուսով» սերիալը սիրո պատմություն է, հիասթափության, ատելության եւ ամեն ինչ նորից սկսելու կարողության մասին։ Շատ է տարբերվում իմ նախորդ գործերից, այստեղ հեռուստադիտողի մոտ էլ կարող է շփոթություն առաջանալ՝ ով է լավը, ով է վատը, ով է անկեղծ, ով է խաբում, ով է սիրում իսկապես... Փորձել եմ մարդուն հատուկ բոլոր թերություններնն ու առավելությունները բաշխել կերպարներիս մեջ, բայց այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն իր ընդգծված հատկանիշներն ունենա։ Կարծում եմ՝ հետաքրքիր է լինելու։

Գլխավոր հերոսներին մարմնավորելու են Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանը: Դու հենց նրա՞նց ես տեսել գլխավոր դերերում, երբ ստեղծում էիր տվյալ պատմությունը:

Գլխավոր դերերում Բենին եւ Իննային եմ պատկերացրել, ուրախացա, երբ պատկերացումներս համընկան պրոդյուսերի եւ ռեժիսորի կարծիքների հետ։ Նոր կերպարների երկխոսությունները գրելիս Բենի եւ Իննայի ձայներն էին գլխիս մեջ։

Կմանրամասնե՞ս սյուժեն:

Սյուժեի մանրամասներ չեմ կարող ասել։ Պատմությունը շատ բազմաշերտ է, պետք է ուղղակի հետեւել զարգացումներին:

Ի՞նչ ես կարծում՝ նոր սերիալներից որը ինչ լսարանի համար է նախատեսված: Օրինակ՝ «Էլենի օրագրի» երկրպագուներին, ըստ քեզ, ո՞րն առավել կհետաքրքրի:

«Էլենի օրագրի» երկրպագուները շատ-շատ են, սերիալը տարբեր տարիքի, զբաղվածության ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց էր գրավել, այնպես, որ՝ վստահ եմ, որ նրանք նույն հաճույքով կդիտեն երկուսն էլ, պարզապես «Թղթե երազանքն» այլ նստվածք ու խոհեր է տալու, մտածելու առիթ է լինելու շատերի համար, իսկ «Երկուսովը» կյանքում սիրո ու ռոմանտիկայի պակասն է լրացնելու:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ