Համացանցում է հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի թրեյլերը. «Девушки бывают разные» կատակերգությունում Դմիտրի Նագիեւը ոճային մաֆիոզի է մարմնավորում: Նախկինում Նագիեւն արդեն նկարահանվել է Անդրեասյանի «Չներվածը» դրամայում:
Առաջին հայացքից ժապավենը դասական սյուժե ունի, որի ընթացքում տղաներին աղջկների հագուստ են հագցնում, ինչն, ինչպես խոստովանում է կատակերգության ռեժիսորը, ատում է: Բայց դա միայն առաջին հայացից…
«Անկեղծ կասեմ, որ ատում եմ կատակերգությունները, որոնցում տղաները վերափոխվում են՝ աղջիկների հագուստ կրելով, սակայն երբ տեսա Ռոման Պոպովի պրիմադոննային, գեղեցկուհի Վլասկինային եւ Սուչկովի դերակատարմամբ չմոյին, հալվեցի»,- խոստովանել է Սարիկը:
Սյուժեն խոստումնալից է: Մի անգամ երեք ընկեր որոշում են մեկնել Մեքսիկա սերֆինգի: Բուռն նշելով իրենց ժամանումը՝ հերոսներն ուշքի են գալիս միայն առավոտյան՝ արթնանալով լողափին: Բայց ահա հանելուկ. նրանք բացարձակապես ոչինչ չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրը: Իմանալով, որ իրենց նկատմամբ որս է սկսում քրեական հեղինակությունը (Դմիտրի Նագիեւը), տղաներն աղջիկների հագուստ են կրում եւ որոշում մասնակցել սերֆինգի կանանց առաջնությանը՝ գլխավոր դրամական մրցանակը հաղթելու եւ երկրից փախչելու համար:
Անդրեասյանը նոր կատակերգության համար ընտրել է վերջին տարիների ռուսական կատակերգությունների լավագույն աստղերին՝ Վլադիմիր Յագլիչ («Дикая лига»), Ռոման Պոպով («Ոստիկանը Ռուբլյովկայից»), Զոյա Բերբեր («Реальные пацаны»), Սերգեյ Բելոգոլովցեւ, Ալյոնա Չեխովա («Мальчишник»), Դմիտրի Վլասկին, Արտյոմ Սուչկով, Ելիզավետա Մորյակ:
Սարիկը ժապավենը դիտելու է հրավիրել նրանց, ովքեր «հումորի զգացում ունենք եւ ովքեր կարողանում են թուլանալ եւ ընդունել կատակը մեծ էկրանին»: Ֆիլմն էկրաններին կլինի հոկտեմբերի 10-ից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)