«Գահերի խաղը» սերիալի հեղինակներ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսն առաջին անգամ խոսել են սուրճի բաժակի մասին, որը հայտնվել էր եզրափակիչ եթերաշրջանի կադրերից մեկում։ Ռեժիսորները հարցազրույց են տվել ճապոնական Star Channel-ին, տեսագրությունը հայտնվել է Twitter-ում։
Սերիալի ստեղծողները նշել են, որ իրենք ամաչում են այդ անհեթեթ բացթողման համար։
Բենիոֆը նշել է, որ այդպիսի մասշտաբային աշխատանքը չէր կարող առանց բացթողումների լինել։ Պրոդյուսերը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում ոչ ոք պարզապես չի նկատել այդ չարաբաստիկ բաժակը։ Նա անձամբ կենտրոնացել է Ջոն Սնոուի եւ Դեյներիսի վրա, որոնք եղել են կադրում եւ ուշադրություն չի դարձրել ընդհանուր պատկերից առանձնացող առարկայի վրա։
«Դա նման է իրանական գորգերին՝ սովորույթ, որում դու փոքրիկ սխալ ես թույլ տալիս գորգը կարելիս։ Չէ որ միայն Աստված կարող է ինչ-որ կատարյալ բան ստեղծել։ Կարծում եմ՝ մեզ համար դա միայն մեր... պարսկական գորգն էր»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ սերիալի երկրպագուները ստեղծողներին ծաղրել էին բացթողման համար, որ Starbucks-ը վաճառվում է նույնիսկ միջնադարյան Վեսթերոսում։ Ավելի ուշ պարզվել է, որ բաժակը պատկանում էր դերասանուհի Էմիլիա Քլարկին, որը ցանկացել է սուրճ խմել նկարահանման հրապարակում։ Երբ «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանը թողարկվեց DVD-ով, բաժակն արդեն հանվել էր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը