«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ալլա Պուգաչովային հյուր է եկել յոթերորդ երիտասարդությունը

10:11, 5 սեպտեմբերի

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը հանգստանում են Յուրմալայում եւ Instagram-ի հետեւորդների հետ կիսվում հանգստի մանրամասներով։ 70-ամյա Պրիմադոննան միանգամից երկու նոր ինքնանկար է հրապարակել։ Դրանցից մեկի մեկնաբանություններում Ալլան խոստովանել է, որ ստիպված է սահմանափակել արեւային լոգանքը, թեեւ շատ է սիրում արեւայրուք ընդունել։

«Պաշտում եմ արեւը, բայց այն ինձ հակացուցված է։ 5 րոպե ծովում եւ արեւին, արդյունքը նկատելի է։ Պեպեններ։ Գուցե 7-րդ երիտասարդությո՞ւնն է եկել»,- գրել է Պուգաչովան։

Մեկնաբանություններում հետեւորդները համաձայնել են, որ Ալլան, իսկապես, երիտասարդ տեսք ունի, ինչպես նաեւ նշել, որ պեպենները սազում են նրան. «Ալլա Բորիսովնա, Ձեզանից երիտասարդությունը չի էլ հեռանում։ Հնարավոր չէ վռնդել», «Պեպեններով ավելի հիասքանչ եք, բնական ու նուրբ։ Իհարկե։ Եվս մեկ երիտասարդություն է եկել, իսկ հետո կգան ե՛ւ 8-րդը, ե՛ւ 9-րդը, ե՛ւ 10-րդը եւ այդպես շարունակ։ Ձեզ շատ ամառներ եմ մաղթում, գեղեցիկ Ալլա Բորիսովնա։ Եվ պեպենները սազում են ձեզ։ Դուք միշտ երիտասարդ եք»...

Այժմ հետեւորդներն ակտիվորեն քննարկում են ոչ միայն Պուգաչովայի նոր ինքնանկարները, այլեւ նրա մասնակցությամբ արխիվային տեսանյութը, որը օրերս հրապարակվել է նրա Instagram-յան ֆան էջերից մեկում։ Դրանում ներառված են Պրիմադոննայի մի քանի սեւ-սպիտակ լուսանկարներ, որոնք արվել են 1967թ.-ին (այդ ժամանակ Պուգաչովան 18 տարեկան է եղել) «Զարթուցիչ» հաղորդման նկարահանման ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от M & A family (@maximallafamily)

Շատերն են նկատել, որ արխիվային լուսանկարներում դժվարությամբ են ճանաչում Ալլա Պուգաչովային։ Իսկ դուք ճանաչեցի՞ք։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել