«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ատամների գույնի փոփոխության պատճառները

19:34, 12 հուլիսի

Ատամները ճերմակեցնելու գործողությունն ավելի ու ավելի է տարածվում ոչ միայն Եվրոպայում կամ Ամերիկայում, այլ արդեն նաեւ Հայաստանում: NEWS.am STYLE-ը փորձել է հասկանալ ատամների գույնի փոփոխության պատճառները: Այդ հարցով դիմել ենք ատամնաբույժ Մարինե Հարությունյանին:

«Կարելի է առանձնացնել ատամների գույնի փոփոխության պատճառների երեք տեսակ.

1. Մակերեսային գունավորում – Որպես կանոն, առաջանում է գունավորող մթերքներ օգտագործելիս (թեյ, սուրճ, շոկոլադ եւ այլն), ինչպես նաեւ ծխելիս: Ճերմակեցման համար ամենից թեթեւ տարբերակն է:

2. Խորը գունավորում – Առաջանում է դեղամիջոցների եւ քիմիա պարունակող մթերքների օգտագործումից: Ատամների գույնի փոփոխությանը նպաստող դեղամիջոցի օրինակ է տետրացիկլինը: Գույնի փոփոխությանը կարող է նպաստել նաեւ ֆտորը՝ ինչպես ջրում դրա մեծ քանակության առկայության, այնպես էլ ատամի մածուկի քանակությունը չարաշահելու, սննդային հավելումների հետեւանքով: Խորը գունավորմամբ ատամները դժվարությամբ են ճերմակեցվում եւ արդյունքը հաճախ չի գոհացնում հաճախորդին:

3. Գույնի տարիքային փոփոխություն – Ժամանակի ընթացքում ատամների վրա առաջանում են մեծ քանակությամբ միկրոճաքեր, էմալի վնասվածքներ, ատամների մակերեսը դառնում է ավելի հարթ, առաջանում է երկրորդական դենտին: Այս ամենի հետեւանքով խորանում է մակերեսային գունավորման գործընթացը եւ «ատամների ծերացման» արդյունք է առաջացնում: Տնային պայմաններում ճերմակեցումն արդյունավետ միջոց է նման հետեւանքները վերացնելու համար, եթե էմալը չափից ավելի քայքայված չէ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել