Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Երեք լուք ուսումնական տարվա համար

«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

Ինչո՞ւ չի ամուսնանում Ռաֆայել Երանոսյանը

Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին

Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքը

Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը

Ծառուկյանի եւ դստեր պարը հարսանիքի ժամանակ

Ռուսոյի, Ռոտարուի, Ձախ Հարութի եւ Արման Հովհաննիսյանի ելույթները` Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Եզրային կիսապաշտպանները կենդանիներ են, որոնք պաշտպանում են իրենց ձագուկներին». «IQ-իկ»

Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Ի՞նչ հագուստով են ներկայացել հայ հայտնիները «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերային

Վարդի թարմություն. Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները

«Դեպի ճամբար» հեռուստասերիալի էքստրեմալ եւ զվարճալի պահերը․ BACKSTAGE

Միշտ երիտասարդ, ոճային ու նրբագեղ ․ Էլեգանտ Մելանյա

Վստա՞հ ես, որ ուզում ես խաղալ. «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան, շոկային բացահայտումներն ու աստղային հյուրերը (ֆոտո)

10:35, 6 սեպտեմբերի

Կարծո՞ւմ եք մինչեւ վերջ ճանաչո՞ւմ եք ձեր ամենամտերիմ մարդկանց՝ ընտանիքի անդամներին, ընկերներին, սիրելիներին.. Մի շտապեք նման համոզմունք հայտնել, քանի դեռ չեք «փորփրել» նրանց բջջայինները, բայց դա անելուց առաջ մի պահ մտածեք՝ արժե՞ մուտք գործել դիմացինի անձնական տարածք, թե՞ ոչ, չէ՞ որ, հեռախոսները մեր օրերում մեր մասին հաճախ ավելի շատ բան գիտեն, քան մենք՝ ինքներս:

Սա կարճ այն մասին, թե ինչ է ներկայացնում ռեժիսոր Արշո Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» նոր ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 5-ին՝ ֆիլմի աստղային կազմի, լրագրողների եւ շոու-բիզնեսի տարբեր ոլորտների հայտնիների մասնակցությամբ:

«Անհայտ բաժանորդը» ընկերների եւ նրանց հարաբերությունների մասին է, որոնք այլ փուլ են մտնում այն բանից հետո, երբ նրանցից մեկի առաջարկով բոլորը պայմանավորվում են միասին անցկացրած մի ամբողջ օրվա ընթացքում միմյանց հետ կիսվել իրենց հաղորդագրություններով եւ զանգերով: Իսկ, թե ինչ քաոսային եւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվում այդ խաղի հետեւանքով, պատկերացնելը դժվար չէ…

Ֆիլմը իտալացի ռեժիսոր Պաուլո Ջոնովեզեի «Իդեալական անծանոթները» ժապավենի ռիմեյքն է: Առաջին հայացքից կատակերգություն թվացող պատմությունը, որը հետագայում իսկական դրամայի է վերածվում գլխավոր հերոսների համար, առանձնահատուկ է ոչ միայն անկանխատեսելի զարգացումներով, այլեւ ամենաստղային հայ դերասանների խաղով: Գլխավոր դերերում հանդես են եկել Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը եւ Արթուր Մանուկյանը: Բեմադրող նկարիչ՝ Հրաչ Քեշիշյան:

Ֆիլմը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Централ Партнершип» եւ «Марс Медиа» ընկերությունների հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանի առաջարկով, որը եւս ներկա էր պրեմիերային.

«Մենք նկարահանել էինք այդ ֆիլմի ռուսական տարբերակը, եւ մեզ թվաց, որ ֆիլմի վերջաբանը շատ ունիվերսալ է. այդ է պատճառը, որ առաջարկեցինք միասին համագործակցել այս ֆիլմի շրջանակում: Այդ ամենը մենք իրագործեցինք, իսկ թե ինչպես է ստացվել, պետք է դատի հանդիսատեսը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արման Միտոյանին եւ Արմեն Հայրապետյանին, ինչպես նաեւ՝ ռեժիսոր Արշո Հարությունյանին՝ այս համագործակցության համար»,-իր խոսքում նշեց նա:

Ֆիլմի դիտումից հետո ստեղծագործական կազմից յուրաքանչյուրը կիսվեց իր տպավորություններով եւ այն հաղորդագրությամբ, որը քաղել է ֆիլմից.

Արշո Հարությունյան. «Ես այն անվանել եմ հարաբերությունների կատակերգություն»

«Մենք բոլորս անկեղծ ու սրտացավ արել ենք աշխատանք, եւ այստեղ ոչ ոք չի ունեցել ամբիցիաներ:Ստեղծագործական կազմն, իսկապես, ամեն ինչ արել է, որ այս աշխատանքը լինի լավը, ու որ յուրաքանչյուր վայրկյան հանդիսատեսը կարողանա հաճույք ստանալ:

Կարծում եմ՝ ֆիլմում շատ թեմաներ են շոշափվում, հատուկ որեւիցե մեկը չենք ընտրել: Դրա հետ մեկտեղ նկարագրված է սեր, դավաճանություն, հարաբերություններում ոչ այնքան ազնիվ քայլեր: Ես այն անվանել եմ հարաբերությունների կատակերգություն, քանի որ գադջեթների հետեւանքով մենք հարաբերությունների մեջ էլ դրսեւորման ձեւերն, ասես, կորցրել ենք: Այնտեղ պարունակվող մեսիջներն են՝ հարգել դիմացինի ազատության սահմանը, մարդուն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին իրեն ցանկանում է մատուցել, փորձել հասկանալ սեփական տարածությունն ու ազատությունը, հասկանալ ու գնահատել նաեւ դիմացինի ազատությունը»:

Նազենի Հովհաննիսյան. «Անընդհատ փորձում ենք ֆոտոշոփել մեր կյանքը»

«Ցանկացած ֆիլմ, ցանկացած գործողություն ազդում է դերասանի վրա՝ նույնքան, որքան հանդիսատեսի կամ հեռուստադիտողի: Դա է որեւէ ստեղծագործություն կերտելու ամբողջ նպատակը: Այո, մենք բոլորս ունեցել ենք մեր հասունացումը այս ֆիլմի ընթացքում: Իհարկե, ես ինձ հիմա իրավունք չեմ վերապահի խոսել բոլորի անունից, բայց կասեմ իմ անունից՝ չկա անսխալական մարդ. մենք այս գադջեթներով անընդհատ փորձում ենք ֆոտոշոփել մեր կյանքը: Պետք է փորձենք լինել անկեղծ՝ չվիրավորելով եւ կոռեկտությունը պահելով: Այո, կան տարաձայնություններ, բազում են ընտանեկան խնդիրները, շատ են մարդկային ներանձնային անհամաձայնություններն ու դրանցից բխող կոնֆլիկտները: Մենք պիտի սովորենք լինել ազատ ու անկեղծ նախ՝ ինքներս մեզ հետ: Խնայենք, խնամենք, լինենք ուշադիր, եթե պահը գալիս է, փորձենք ձեռք մեկնել ինքներս մեզ եւ մեր կողքիններին»:

Խորեն Լեւոնյան. «Ավելի մտերմացա բոլորի հետ»

«Նկարահանման ընթացքն իրականում ահավոր բարդ էր: Եթե դուք այն այսօր դիտեցիք ու մտածեցիք՝ ինչ լավ էր, նստած էին, ուտում էին, թեթեւ կինո նկարեցին գնացին…Ոչ, այդպես չէր… Երեւի այստեղ բոլորս կարող ենք փաստել, որ սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր: Իսկ իմ կյանքում ֆիլմից հետո փոխվեց այն, որ ես ավելի մտերմացա այս բոլոր մարդկանց հետ: Ընկերներ ենք հիմա բոլորս. իմ ձեռքբերումը դա էր, ու ես շատ ուրախ եմ»:

Բաբկեն Չոբանյան. «Ձեռքբերումներն ու կորուստները մեր ընտրության արդյունքն են»

«Ամբողջ ստեղծագործական թիմը, մաքսիմալ լավ ընտրված մարդիկ էին: Մեզ ոչինչ չի խանգարել, ամեն ինչ օգնել է, որ լավ աշխատենք ու զբաղվենք մեր սիրած գործով: Ֆիլմն ունի մի հաղորդագրություն, որի մասին մենք շատ հաճախ մոռանում ենք՝ ձեռքբերումներն ու կորուստները մեր ընտրության արդյունքն են: Ընտրել պաշտպանե՞լ ընկերոջը, թե՞ դավաճանել, ընտրել գաղտնիքներով ապրելը, թե՞ բաց ու ազատ: Ֆիլմն ընտրության մասին է, ու եթե այն ինչ-որ բան փոխի, ուրեմն այսքան մարդ իզուր չի աշխատել»:

Արթուր Մանուկյան. «Ֆիլմն այն մասին է, թե ինչպես կարելի է ընկերությունը փրկել ու պահպանել»

«Ըստ իս՝ ֆիլմի մեսիջն այն է, որ յուրաքանչյուրը ոչ թե հեռախոսին, այլ իր կյանքին, մարդկանց զգույշ վերաբերվի: Սա ֆիլմ է, ոչ թե հեռախոսի, այլ կողքի մարդկանց խնայելու, պաշտպանելու, կյանքը դժոխք չսարքելու մասին: Ինձ համար ֆիլմն ընկերության մասին է: Մարդիկ տարբեր են, հարաբերություններն էլ տարբեր են: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես կարելի է ընկերությունը փրկել ու պահպանել, իսկ խնդիրներ միշտ էլ կլինեն: Դրանք կարելի է ծածկել-անցնել, կամ՝ խոսել, բացահայտել ու տեսնել՝ հնարավո՞ր է դրա հետ ապրել, թե՞ ոչ»:

Սոս Ջանիբեկյան «Պարզությունն ամենամեծ քաոսն է»

«Ինձ համար ֆիլմն այն մասին էր, որ պարզությունն ամենամեծ քաոսն է»:

Անի Խաչիկյան. «ֆիլմը նրբանկատ լինելու մասին է»

«Համաձայն եմ Սոսի հետ: Ըստ իս՝ ֆիլմը զգոն լինելու, ուշադիր լինելու, հոգատար լինելու հաղորդագրություն է պարունակում: Ոչ թե այն մասին է, թե որքան լավ կարող եք թաքցնել հաղորդագրությունները, այլ ընտրությունների եւ որոշումների մեջ ավելի նրբանկատ լինելու մասին է»:

Մարջան Ավետիսյան. «Վստահ եմ՝ յուրաքանչյուրս էլ գիտենք, որ մեր դիմացինը մեզանից ինչ-որ բան թաքցնում է»

«Ֆիլմն ինձ համար՝ որպես դերասանուհի եւս մեկ անգամ ուժերս փորձելու հնարավորություն էր: Իմ կարծիքով ֆիլմն այն մասին չէ, որ սկսես մտածել, թե ինչ է դիմացինդ քեզանից թաքցնում. վստահ եմ՝ յուրաքանչյուրս էլ գիտենք, որ մեր դիմացինը մեզանից ինչ-որ բան թաքցնում է: Ենթադրում եմ՝ ֆիլմը դիմացինի անձնականը «չփորփրելու» մասին է, այսինքն՝ այդ անձնական տարածքը պետք է հարգել, չմտնել այնտեղ, որտեղ նաեւ դիմացինը չպիտի թողնի մտնես, հարգել դիմացինի ցավն ու ապրածը, անգամ, եթե չես հասկանում նրան»:

Սյուժետային այլ մանրամասներ չենք բացահայտի, որպեսզի ավելի հետաքրքրությամբ դիտեք ժապավենը, որն այսօրվանից արդեն մեծ էկրաններին է: Իսկ մինչ այդ, մեր պատրաստած ֆոտոռեպորտաժը կպատնի, թե ինչպես է անցել ֆիլմի պրեմիերան եւ ովքեր էին եկել դրա առաջին ցուցադրությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության