Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում Տաթեւիկը կրում է ամառային, ուլտրակարճ, խորը բացվածքով զգեստ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․
«Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է երջանիկ կյանք ասվածը... Ո՞րն է իրական երջանկության բանաձեւը... .
Փո՞ղը... Ոմանց դեպքում, ցավոք, շատ փողը, հիվանդագին ագահությունը, երբ կուրացած մոլուցքը հեղեղի պես ճանապարհին սրբում եւ տանում է ամեն ինչ... Երբ ոսկու փայլն է ուղղորդող միակ «աստղը», միակ «փարոսը» բարոյականության օվկիանոսում... Փողը, առանց որի ցավոք միեւնույն ժամանակ դժվար է գոյատեւել, էլ ավելի դժվար է՝ վայելել կյանքը... .
Միգուցե կարիերա՞ն... Անվերջանալի այդ աստիճանը, որի ամեն հաջորդ աստիճանն ավելի դժվար է նվաճվում, իր հետ բերելով տեղի եւ անտեղի քննադատություն, խարդավանք եւ թշնամիներ, մրցակցություն եւ ինքնաքննադատություն... Կարիերան, առանց որի մարդը լիարժեք չէ, հասարակությունում իրացված չէ, տնտեսապես ապահովված չէ... .
Ընտանի՞քը... Ընկերնե՞րը... Հավատարիմ ընկերները, ովքեր ընտանիքի պես են, թեպետ՝ երբեմն անսպասելիորեն ունակ են դավաճանելու... Լավ ընտանիքը... Օրինակելի երեխաներ մեծացնելը, հասարակության կայացմանն այդ կերպ նպաստելը... Սիրելը, սիրելով փորձություններ անցնելը, օջախն ամրապնդելը եւ ամուր ընտանիքով հայրենիքն հզորացնելը։ Ընտանիքում երջանկություն գտնելը, սեփական վախերը հաղթահարելը եւ նվիրումով եւ զոհողության գնով ավելի կարեւոր նպատակի հասնելը։ «Կնոջ» երջանկություն ասվածը միգուցե՞... .
Ձեզանից ո՞վ է կարողացել գտնել ոսկե միջինը։ Փնտրտուքների ո՞ր փուլում եք այժմ... Ի՞նչ է մեզ անընդհատ պակասում... Ինչո՞ւ է այդքան դժվար հավասարակշռությունը գտնելը եւ պահպանելը...»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի