Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 94-րդ համերգաշրջանը բացեց Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով:
Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից եւ ողջ աշխարհից 16 հայտնի երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ եւ կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Նրանք հանդես կգան սեպտեմբերի 19-ի համերգին: Համերգին կմասնակցեն նաեւ աշխարհահռչակ գերմանացի շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը եւ ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը:
«Ես ինքս անչափ ուրախ եմ, որ ունենք նվագախումբ, որը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին: Հայաստանում եղել է ու միշտ կլինի սերը դեպի արվեստը, երաժշտությունը: Ուրախ եմ եւ զարմացած, որ անկախ դժվարություններից` մենք կարողացել ենք 13 տարի շարունակ իրականացնել այս փառատոնը»,-այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ալեքսանդր Չաուշյանը:
Էդուարդ Թոփչյանն էլ շեշտեց, որ փառատոնի կարեւոր կողմերից մեկն էլ այն է, որ այն ամեն տարի Հայաստանում ներկայացնում է հայտնի ու տաղանդավոր երաժիշտների.
«Մենք ամեն տարի հրավիրում ենք միայն լավ ու հատուկ երաժիշտների: Երաժիշտներն էլ բաժանվում են տարբեր խմբերի. սովորաբար, այն երաժիշտները, որոնք անընդհատ երաժշտության մեջ են «Ֆեյսբուք»-ում ամեն ինչը կիսելու ժամանակը չունեն: Նրանց դասական երաժշտության ունկնդիրը շատ լավ գիտի, նրանք անընդհատ երաժշտության մեջ են: Ցավալի է, երբ տեսնում ես, որ շատերն այսօր արվեստը ծառայեցնում են իրենց սեփական նպատակներին: Կարծում եմ` սա սոսկալի տենդենց է 21-րդ դարում: Ես ներքին անհանգստություն ունեմ այս երեւույթի հետ կապված եւ աշխատում եմ, որ ֆիլհարմոնիկում նման բաներ չլինեն»:
Գերմանացի շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն առաջին անգամ չէ Հայաստանում, բայց նվագախմբի հետ առաջին անգամ է աշխատում:
«Առաջին փորձն ենք կատարել նվագխմբի հետ, բավականին բարդ գործ էինք նվագում, բայց փողային խումբն, ուղղակի, հրաշալի էր: Այստեղ ոչ այնքան հայտնի ստեղծագործություն ենք ներկայացնելու` Իլյա Շախովից: Նրա մասին տեղեկություն գտնելը շատ դժվար է: Վերջերս Սիբերիայում էի, որտեղ որոշ երաժիշտներ ինձ այդ հարցում օգնեցին: Անհամբեր սպասում եմ այդ ստեղծագործության կատամանը Հայաստանում»,-ասում է նա ու հավելում՝ հայ կոմպոզիտորների աշխատանքները շատ է գնահատում.
«Ուզում եմ Կոմիտասի ստեղծագործություններից էլ կատարել շեփորով: Հայաստանի հանդեպ սերս շատ խորն է: 20 տարեկան էի, երբ գնեցի Հայաստանի քարտեզն ու վճռեցի անպակման լինել ձեր երկրում»:
Ի տարբերություն Ֆրիդրիխի՝ Եվգենի Սուդբինն արդեն երրորդ անգամ է աշխատում նվագախմբի հետ.
«Միշտ դրական տպավորություններ եմ ունենում նրանց հետ աշխատանքից: Վերջերս Բաբաջանյանի ստեղծագործություններից էի նվագում: Նրան շատ էի լսել, բայց երբեք չէի նվագել. հրաշալի փորձ էր ինձ համար»:
Փառատոնն անցնում է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը նշում է.
«Պետությանն ամեն տարի դիմում են տարբեր տեսակի փառատոնների համար, բայց դրանց միջից ընտրվում են լավագույնները, ու պատահական չէ, որ այս փառատոնն արդեն 13 տարի է` կայանում է: Այն չի դոփում նույն տեղում, ամեն տարի ունենում է առաջընթաց, ինչը շատ կարեւոր է»:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան համերգներ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցին և այլ խորագրերով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը