«Ռեմբո. վերջին արյունը» այս աշնան ամենասպասվող էքշըն մարտաֆիլմերից է եւ կարող է համարձակորեն հավակնել ամբողջ ֆրանշիզի ամենավատ ֆիլմի կոչմանը։ Չնայած շատ լավ նախադրյալներին՝ ֆիլմը միջակ մի բան է ստացվել ինչպես ռեժիսուրայի որակով, այնպես էլ առհասարակ սյուժեով։
Սյուժեն ինքնատիպությամբ չի փայլում։ Ամեն բան ահավոր տափակ է, պարզ ու կանխատեսելի։ Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ հուսահատությունն ավելի է խորանում, քանի որ էկրանին տեղի ունեցողը հիշեցնում է էժանագին միջինվիճակագրական В դասի մարտաֆիլմ, որը հեռու է աշխարհում ամենաընդունված ֆրանշիզների ակնկալվող զիլ շարունակությունից։
Ամենից շատ հարցեր առաջացնում է սցենարը՝ գրված շատ ապաշնորհ եւ, ուղղակի ասենք՝ անթաքույց վատ։ Որոշ հերոսների լուծումներն անհիմն են, գործողությունները՝ չմոտիվացված, իսկ երկխոսությունները երբեմն նման են անկապ բառակույտի։
Էքշը՞ն։ Մոռացեք դրա մասին, քանի որ այն գրեթե չկա։ Եվ միայն վերջում՝ վերջին քսան րոպեներին սկսվում է «գազան» մարտաֆիլմ, որը, ցավոք, «այնքան արագ է «թռչում», որ անգամ չես հասցնում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ընդհանրապես։
Ինչ էլ որ ասելու լինենք, Ռեմբոն բառի բուն իմաստով «սպանության մեքենա» է, որն ի վիճակի է մարտնչել մի ամբողջ զինված բանակի դեմ։ Իսկ այս ժապավենում նրան դիմակայում է տեղի մանր հանցագործների մի ինչ-որ տեղական խումբ, որոնք նույնիսկ վերջին հաշիվ պարզելուն եկել էին ընդամենը մի քանի մեքենայով, չնայած տասնյակ բեռնատարներ էին հարկավոր՝ լցված մինչեւ ատամները զինված մարդկանցով։
Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա այն որեւէ բանով աչքի չի ընկնում, քանի որ սցենարիստները, ըստ երեւույթին, «մոռացել» են գլխավոր հերոսների համար հետաքրքիր փոփոխություններ մտածել, դրա համար էլ դերասանները պարզապես խաղալու բան չունեն։ Լիովին չի մշակվել հակոտնյա եղբայրների գիծը, անհասկանալի է օգնական աղջկա դերը, որն աջակցություն է ցուցաբերում գլխավոր հերոսին։ Եվ որ գլխավորն է, հեղինակներն անգամ չեն բարեհաճել ավարտին հասցնել հենց Ջոն Ռեմբոյի գիծը։
Ի մի բերելով արդյունքները՝ կարելի է վստահաբար ասել, որ եթե ֆիլմը դիտվի՝ այն հանրահայտ Ռեմբոյի հետ չկապելով, ապա կարելի է ընդամենը մեկ անգամ դիտել ընտանեկան պայմաններում։ Բայց ֆրանշիզի շրջանակում այս կինոժապավենը բանի պետք չէ, մանավանդ վերջաբանի համար։
Հաճելի կինոդիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար