«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դա գռեհկություն չէ». Քրիստինա Ասմուսը պատմել է՝ ինչպես է որոշել նոր ֆիլմում նկարահանվել անկողնային տեսարանում (վիդեո)

10:17, 24 սեպտեմբերի

Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսը պատմել է ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի «Տեքստ» ֆիլմում վերջին տեսարանների նկարահանման մասին։

Սեպտեմբերի 21-ին Յալթայում «Եվրասիական կամուրջ» կինոփառատոնի ընթացքում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի շնորհանդեսից հետո Ասմուսը շփվել է լրագրողների հետ եւ պատմել՝ ինչպես է որոշել նկարահանվել անկողնային տեսարաններում։ Դա այն դեպքում, երբ դերասանուհին մինչ այդ ոչ մի անգամ կինոյում մերկ չի նկարահանվել։

Ֆիլմը դիտելուց հետո քննադատների եւ հանդիսատեսի կարծիքները բաժանվել են։ Քրիստինան անհարմար հարցերի էր սպասում, սակայն այդպես էլ չի ստացել։ «Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ մամուլի ասուլիսի ընթացքում չեն հնչել հարցեր իմ մասնակցությամբ էրոտիկ տեսարանների վերաբերյալ ամուսնուս արձագանքի մասին։ Ես շատ էի վախենում դրանից։ Միշտ զարմանալի է, քանի որ դա իմ մասնագիտության մասն է։ Եվ ինձ համար սա սուպեր դեր է, հենց այդ նյութի համար էլ դերասանություն են ընտրում»,- ասել է Ասմուսը։

Кристина Асмус не побоялась обнажиться в фильме

Դերասանուհին պատմել է, որ էրոտիկ տեսարանների նկարահանումը կատարվել է բջջային հեռախոսով։ «Ամեն ինչ մեր՝ իմ ու Վանյայի կողմից է նկարահանվել։ Եթե մենք այդտեղ ինչ-որ պլաններ փնտրեինք, վարագույներ, անդրավարտքիներ, մոնտաժային հնարքներ, ինչի՞ կվերածվեինք»,- նշել է նա։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ Սաշա Պտրովի կերպարի ձեռքում էրոտիկ կադրերով հեռախոս է հայտնվում։ «Նրա ձեռքում հայտնվել է այն, ինչ ոչ մի պարագայում չպետք է հայտնվեր։ Հեռախոսն ու ամենն, ինչ դրանում պահվում է, չափազանց անձնական է, եւ մենք ցանկանում էինք դա ցույց տալ հանդիսատեսին»,- բացատրել է Ասումսը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել