Տնային պայմաններում ձգող դիմակներ պատրաստելու համար անհարժեշտ են միայն բնական մթերքներ՝ մաշկը ձգող եւ տոնուսը բարձրացնող ազդեցությամբ։ Այսպիսի դիմակները մշտապես կարող են երիտասարդ եւ թարմ տեսք հաղորդել Ձեր մաշկին։
Մանդարինով պատրաստված դիմակներ ցանկացած տեսակի մաշկի համար
Պետք է վերցնել մեկ թեյի գդալ կիտրոնի քերած կեղեւ եւ խառնել այն անյուղ թթվասերի մեջ։ Այնուհետեւ մանդարինը կեղեւազատում եք եւ հեռացնում սերմերը։ Մանդարինը պետք է մանրացնել եւ ստացված բոլոր բաղադրիչները մի լավ խառնել՝ միատարր զանգված ստանալու համար։ Դիմակը պատրաստ է եւ արդեն կարելի է քսել դեմքին ու թողնել 20 րոպե։ Այս դիմակը կարող է հիանալիորեն սնուցել եւ խոնավեցնել մաշկը եւ ձգող ու գունաբացող ազդեցություն ունենալ դրա վրա։ Դիմակի օգատգործումից հետո մաշկը թարմ եւ երիտասարդ տեսք է ստանում եւ ազատվում բորբոքումներից, կարմրությունից եւ այտուցներից։
Մեղրով դիմակ՝ կարտոֆիլի օսլայով
Վերցնում եք հավասար քանակությամբ կարտոֆիլի օսլա, մեղր եւ սառը կաթ եւ միատարր զանգված ստանալու համար։ Դիմակն արդեն կարելի է քսել դեմքին՝ մեղմ ու նուրբ շարժումներով, քանի որ հակառակ դեպքում, միգուցե, այտուցներ առաջանան։Դիմակը պետք է թողնել 10 րոպե։ Այս դիմակը (ինչպես նաեւ մեղրով են պատրաստված մյուս դիմակները) ձգում են մաշկը՝ առանց տհաճ զգացողություններ պատճառելու։ Երկար օգտագործելուց հետո ազդեցությունն էլ ավելի ակնհայտ է դառնում, եւ այդ դեպքում դիմակի օգտագործման հաճախականությունը կարելի է նվազեցնել՝ ստացված արդյունքը պահպանելու համար։
Ձգող դիմակ՝ պատրաստված շագանակագույն բրնձով
Շագանակագույն բրինձը պետք է աղալ սրճաղացի միջոցով եւ ստացված ալյուրից պետք է վերցնել ընդամենը երկու ճաշի գդալ եւ խառնել մեղրով։ Ստացված զանգվածին պետք է ավելացնել բնական յոգուրտ եւ է քսել դեմքին։ Դիմակը պետք է հեռացնել 25 րոպե անց։ Շագանակագույն բրինձը մաշկը ձգող հիանալի հատկություն ունի, իսկ յոգուրտը խոնավեցնում եւ սնուցում է էպիդերմիսը (վերնամաշկը)։ Կանոնավոր կերպով այս դիմակն օգտագործելու դեպքում Դուք կկարողանաք ազատվել կնճիռներից։ Բացի այդ, այն կօգնի մաշկին հարթ տեսք եւ փափկություն հաղորդել։
Վիտամիններով հարուստ դիմակ նորմալ, չոր եւ խառը տիպի մաշկի համար
Կես բանանով խյուս եք պատրաստում եւ խառնում այդ նույն քանակությամբ յուղալի սերուցքով եւ ավելացնում տոկոֆերոլի մեկ հաբ։ Այս բոլոր բաղադրիչներից պետք է միատարր զանգված ստանալ եւ մեղմորեն քսել դեմքին։ Դիմակը կարելի է հեռացնել 15-20 րոպե անց։ Այս միջոցով կարելի է ձգել եւ երիտասարդացնել մաշկը։ Այն նաեւ օգնում է վերացնել այտուցներն ու մաշկի կարմրությունը, ինչպես նաեւ թաքցնել պիգմենտային արտահայտիչ բծերը։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ