Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի վերջին չամուսնացած թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսն, այդ կարգավիճակին հրաժեշտ կտա հաջորդ տարի։ Մի քանի րոպե առաջ Բուքինգհեմյան պալատի Twitter-ում հայտարարություն է հայտնվել արքայազն Էնդրյուի եւ Սառա Ֆերգյուսոնի դստեր ու իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելի Մոցիի նշանադրության մասին։ Հրապարակվել է նաեւ մի քանի լուսանկար, որոնց հեղինակը Բեատրիսի քույրն է՝ արքայադուստր Եվգենիան։
«Ձերդ թագավորական մեծություն արքայադուստր Բեատրիսը եւ պարոն Մապելի Մոցին նշանադրվել են Իտալիայում ամսվա սկզբին։ Հարսանիքը տեղի կունենա 2020թ.-ին։ Այս լուսանկարներն արվել են արքայադուստր Եվգենիայի կողմից Իտալիայում»,- ասված է հայտարարության մեջ։
«Մենք անհավանական երջանիկ ենք ձեզ հետ կիսվել մեր նշանադրության մասին լուրով։ Մենք երջանիկ կլինենք այս կյանքը միասին անցկացնել եւ անհամբերությամբ սպասում ենք մեր հարսանիքին»,- ասել են Բեատրիսն ու Էդոարդոն։
Հիշեցնենք՝ արքայադուստր Բեատրիսը եւ Էդոարդո Մոցին ծանոթ են մանուկ հասակից, սակայն նրանց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են արքայադուստր Եվգենիայի հարսանիքից հետո։ Այդ պահին Մոցին դեռ նշանադրված էր ճարտարապետ Դարա Հուանգի հետ, որը երկու տարի առաջ լույս աշխարհ է բերել նրանց որուն։ Դարայի հոր խոսքով՝ դուստրը դավաճանության մասին իմացել է մամուլից։ Այս հանգամանքը կարող էր իսկական սկանդալ դառնալ. հայտնի է, որ Եղիսաբեթը հավանության չի արժանացնում այդպիսի միությունները։ Սակայն Բեատրիսը գահաժառանգ չէ, այդ պատճառով սիրելի մարդու հետ ամուսնանալու համար պաշտոնական թույլտվության կարիք չունի, թեկուզեւ նա նախորդ հարաբերություններից երեխա ունի։
Աղբյուրը՝ Hello
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին