25-ամյա Ջասթին Բիբերը եւ 22-ամյա Հեյլի Բոլդուինը երկրորդ հարսանիքն են կազմակերպել մտերիմների համար։ Երիտասարդ ամուսինները հրաժարվել են շքեղ արարողությունից։
Արտիստների հարսանեկան արարողությունը մասնակցել է «ընդամենը» 154 մարդ, ինը շոու-բիզնեսի չափանիշներով՝ քիչ է համարվում։ «Baby» հիթի կատարողը պարզաբանել է փոքր արարողություն անցկացնելու որոշումը։ Ջասթինը խոստովանել է, որ շատ է հոգնել իր կողքին հայտնվող կասածելի մարդկանցից եւ ձգտել է հարսանիքն առավելագույնս անկեղծ դարձնել։
«Ջասթինն անմիջապես ասաց, որ հարսանիքը կլինի բացառապես ամենամտերիմների համար։ «Ոչ մի կեղծ ընկեր»,- մեջբերում նրա խոսքից։ Քանի որ նրա շուրջ այնքան շատ են կեղծավորները... բոլորը վստահեցնում են, թե իրենց հետաքրքիր է հենց նա, ոչ թե նրա գումարն ու համբավը։ Սակայն գիտեք՝ շոու-բիզնեսում այդքան տարիների ընթացքում նա սովորել է լավ տարբերել անկեղծ մարդկանց նրանցից, ովքեր միայն այդպիսին են ձեւանում»,- արտիստի մտերիմ ընկերը հայտնել է US Weekly-ին։
Հարսանիքից անմիջապես հետո երգիչը նվեր է մատուցել կնոջը՝ ոսկե վզնոց՝ «կին» բառի տեսքով կախազարդով։ Այդ կերպ նա ցանկացել է ինչ-որ կերպ կատակել Հեյլիի մասին եւ հուշ թողնել երկրորդ հարսանիքի վերաբերյալ։ Նորապսակների մտերիմ շրջապատի ներկայացուցիչների խոսքով՝ նրանց դուր է գալիս միմյանց այդպիսի զվարճալի նվերներ մատուցել։
«Ջասթինը զգում է, որ նա եւ Հեյլին այժմ մտերիմ են, ինչպես երբեք չեն եղել։ Նրան դուր է գալիս հոգ տանել կնոջ նկատմամբ, սակայն նրանք երկուսն էլ չեն սիրում շքեղ ժեստներ ցուցադրել»,- հայտնում է Daily Mail-ը։ Երիտասարդներն այժմ գտնվում են Բեւեռլի Հիլզում եւ միասին ժամանկ են անցկացնում՝ ռեստորաններ, խանութներ գնում։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել