Հայտնի քույրեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հայաստան իրենց այցի ընթացքում մեծ աղմուկ բարձրացրին. հեռուստաաստղերն Էջմիածնում մկրտել են երեխաներին, հանդիպել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաեւ այցելել Գառնի հեթանոսական տաճար։ Ըստ ամենայնի՝ հենց այնտեղ նրանք նկարահանել են «Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի հերթական էպիզոդը, որտեղ հայտնի քույրերի հետ նկատել են նաեւ հայ հայտնի դիզայներ Մանե Խաչատրյանին՝ THE MUSE ապրանքանիշի հիմնադիր եւ ղեկավար։

«Քորթնի Քարդաշյանի աշխատակիցներն ինձ հետ կապ են հաստատել՝ հեռուստաաստղի որոշ իրեր շտկելու համար։ Տեսնելով՝ որքան լավ է իրեն համապատասխանում հագուստը, Քորթնին ասաց. «Հրաշալի աշխատանք։ Ինձ շատ է դուր գալիս»։ Դրանից հետո նա խնդրեց ոճաբանի կարգավիճակում ուղեկցել իրենց։ Բացի այդ՝ պատվիրվել եւ շատ կարճ ժամկետում շրջազգեստ է կարվել, որը Քարդաշյան քույրերից ավագը կրում էր այցի վերջին օրվա ամբողջ ընթացքում»,- պատմեց Մանեն։

Հարցին՝ արդյոք աշխատանքի համար վճարվել է, Մանեն պատասխանեց, որ Քորթնիի օգնականն իրեն հոնարար է առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին