Արդեն վեց տարի է՝ Էրիկա Գերցեգը «ՎԻԱ Գրա» խմբի մենակատար է։ Նախորդ տարի խմբի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն արտսիտը որոշել է չլքել երաժշտական թիմը։ «Մենք տարիքային տարբերություններ ունեք, եւ դա արդեն իսկ լավ է, մենք լրացնում ենք միմյանց»,- նշել է Գերցեգը։ «Հավանաբար առաջին անգամ կոլեկտիվում մրցակցություն չկա։ Մենք նման ենք, բայց միեւնույն ժամանակ տարբեր ենք։ Յուրաքանչյուրը զբաղեցրել է իր «նշաձողը»»,- նշել է Սինեցկայան։
Մենակտարները Կոնստանտին Մելաձեին ստեղծագործական ուսուցիչ են անվանել, լուրջ եւ ինտելեկտուալ մարդ, որը զգացմունքների առումով զուսպ է։ Վերջերս համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կոնստանտին Մելաձեն արդեն վաղուց հարաբերություններ ունի երգչուհու հետ, սակայն ստիպված է թաքցնել սիրավեպը, քանի որ ամուսնացած է Վերա Բրեժնեւայի հետ։
«Ինձ համար Կոնստանտին Մելաձեն երրորդ հայր է՝ հարազատ հորիցս եւ Աստծնուց հետո։ Առաջին իսկ օրվանից նրա նկատմամբ հարգանք եւ շնորհակալություն եմ զգում սիրելի աշխատանքի համար»,- ասել է Էրիկան։ Գերցեգը հայտարարել է, որ երջանիկ է ընտրյալի հետ, որի հետ հարաբերություններ ունի արդեն երկու տարի։ Շիկահերը հստակեցրել է, որ վերջինս հեռու է ստեղծագործական ոլորտից եւ բիզնեսով է զբաղվում։ «Ես կանխազգացում ունեմ, որ հենց այդ տղամարդը կդառնա իմ ապագա ամուսինը»,- Գերցեգի խոսքերը մեջբերել է Teleprogramma-ն։ Մեգանսկայան հայտարարել է, որ սիրելին բնավորությամբ ավելի ուժեղ է, իսկ Սինեցկայայի սիրտն առայժմ ազատ է։
Օրերս թողարկվել է «ՎԻԱ Գրա»-ի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «ЛюбоЛь» երգի հիման վրա։ Տեսահոլովակը նկարահանել են ավտոգործարանում։ «Կոնստանտին Մելաձեն կարող է այնպես գրել, որ դա դիպչի բոլոր կանանց սրտերին։ Ես լսեցի ու համակվեցի... ЛюбоЛь-ը «սեր» ու «ցավ» բառերից է»,- ընդգծել է Էրիկա Գերցեգը։ Շատ երկրպագուներ կարծել են, որ նոր տեսահոլովակը նման է «Биология»-ին (2003թ.), որում նկարահանվել են խմբի նախկին մասնակիցները՝ Վերա Բրեժնեւան, Սվետլանա Լոբոդան եւ Նադեժդա Մայխերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»