Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն առաջին անգամ հանրությանն է դիմել պաշտոնական հայտարարությամբ։ 48-ամյա դերասանուհու հարազատները խախտել են լռությունը, որը պահպանում էին երկար ժամանակ եւ իրենց անունից հաղորդագրություն են հրապարակել արտիստի Instagram-յան էջում։ Նրանք հերքել են «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղի առողջության վերաբերյալ նոր, տագնապալի լուրերը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ Զավորոտյուկի վիճակը, որին տեղափոխել են այլ կլինիկա, նկատելիորեն վատացել է։ Նշվում էր, որ արտիստը գտնվում է պրեկոմատոզ վիճակում, եւ առկա է այսպես կոչված սոպորի վիճակ, այսինքն՝ նա գրեթե չի արձագանքում շրջապատին, մարդկանց եւ ամբողջ ընթացքում քնած է։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք. ոչ, դա ճիշտ չէ»,- նշված է դերասանուհու ընտանիքի՝ սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Եվ դատելով հրապարակումից՝ Զավորոտնյուկի մտերիմները շարունակելու են պաշտպանվել հետաքրքրասեր հանրությունից։ «Մենք պատրաստ չենք ինքնակոչ հյուրերի այցերին»,- ընդգծում են դերասանուհու հարազատները՝ նշելով, որ իրենց հսկում են տան մոտ, լուսանկարում մեքենաներում եւ սպասում կլինիկայի պահակակետի մոտ։
Աղբյուրը՝ ЕG
Լուսանկարները՝ Instagram, Hello
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ