Որքան անհրաժեշտ իրեր կարելի է ստեղծել մարդկային երեւակայության արդյունքում: Եվ հատկապես հաճելի է, երբ օգտակար է դառնում արդեն անպետք իրը: Հետաքրքիր գաղափարները NEWS.am STYLE-ին ներկայացրել է երիտասարդ դիզայներ ՄարիամԿարագյոզյանը:
Այսօր հին փողկապից ակնոցի պատյան ենք պատրաստելու: Ձեր տանը, ամենայն հավանականությամբ, հին փողկապ կգտնեք: Բացի այդ, մեզ անհրաժեշտ են.
- սոսինձ;
- մկրատ;
- թել ու ասեղ;
- կպչուն ժապավեն:
Անցնենք գործի:
1. Փողկապի նեղ հատվածը կտրեք՝ լայն հատվածից չափելով շուրջ 50 սմ:

2. Կապված ակնոցի չափսից՝ որոշեք պատյանի անհրաժեշտ խորությունը:

3. Նեղ հատվածը ծալեք, սոսնձեք կամ կարեք:

4. Պատյանը գրեթե պատրաստ է: Մնում է միայն կարել կպչուն ժապավենը:

5. Կպչուն ժապավենից փոքրիկ եռանկյունի կտրեք: Փափուկ հատվածը կարեք պատյանի ներքին հատվածի եզրին, ավելի կոշտ մասն այնտեղ, որտեղ պատյանը փակելիս պետք է փակչի փափուկ եռանկյունին:

Պատյանը պատրաստ է:
Այն կարելի է օգտագործել նաեւ հեռախոսի, գրիչների եւ այլ իրերի համար: Զարդարելու համար կարող եք նաեւ մի քանի կոճակ կարել:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը