Սելենա Գոմեսը մեկ տարվա դադարից հետո կրկին սկսել է ակտիվորեն վարել սոցիալական ցանցերի էջերը։ 27-ամյա երգչուհին նախ որոշել է փակել «պատերազմի էջը» 23-ամյա Բելա Հադիդի հետ։
Երկուսն էլ տարբեր ժամանակներում հանդիպել են եթովպացի երգիչ Էյբել Թեսֆայեի (The Weeknd) հետ։ Բելան երաժիշտի հետ հարաբերություններ է ունեցել 2015-2017թթ.։ Մոդելից բաժանվելուց հետո Էյբելը սիրավեպ է սկսել Սելենայի հետ, որը նրա գրկում մխիթարվում էր Ջասթին ԲԻբերից բաժանումից հետո։
Գոմեսի եւ Թեսֆայեի հարաբերությունները երկար չտեւեցին,եւ երաժիշտը կրկին հաշտվեց Հադիդի հետ։ Այս ամբողջ ռոմանտիկ պատմության ընթացքում Սելենան եւ Բելան ձգտում էին չհանդիպել միջոցառումների ընթացքում եւ դադարել էին միմյանց հետեւել սոցիալական ցանցերի էջերում։ Բաժանումից հետո Սելենան հանրային կերպով դիմել էր մոդելին եւ նրան խնդրել զգույշ լինել։ «Բելա, նա քեզ մոտ է վերադարձել միայն ինձ ցավեցնելու համար։ Մի վստահիր նրան, նա երկակի խաղ է խաղում»,- կոչ էր արել Գոմեսը։ Հադիդը նախընտրել էր արհամարհել այդ խոսքերը։ Ամռանն աստային զույգը կրկին բաժանվել է։
Երկու անհաջող սիրավեպերից հետո The Weeknd-ը գերադասել է միայնությունը. նա Instagram-յան էջ չունի եւ գրեթե հարցազրույցներ չի տալիս։ Փոխարենը նրա նախկին սիրելիները մտադիր են վերականգնել ընկերական հարաբերությունները։
Իր բարյացակամ վերաբերմունքի մասին առաջինը հայտնել է Հադիդը։ Նա հավանել է Սելենայի լուսանկարը, որն արվել էր Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ընթացքում։ Օրերս Գոմեսը որոշել է նույն կերպ պատասխանել նրան։ Դերասանուհին կրկին սկսել է հետեւել Բելային Instagram-ում։
Երկու աստղերի երկրպագուները հույս ունեն, որ նրանք կկարողանան ընկերանալ եւ անցյալում թողնել վիրավորանքը։ «Վաղուց ժամանակն է, որ նրանք ընկերանան։ Երկուսն էլ հիանալի բնավորություն ունեն եւ կոնֆլիկտային չեն», «The Weeknd-ի երկու սիրելի կանայք միավորվել են։ Կարծես թե նա կարող է սկսել անհանգստանալ»,- կատակել են երկրպագուները։
Իսկ առհասարակ Սելենան ծրագրում է հարթել հարաբերությունները նախկին ընկերների սիրելիների հետ։ Նա պաշտպանել էր Հեյլի Բոլդուինին, որը հալածանքի է ենթարկվել երկրպագուների կողմից։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը