Դերասան Ալեքսանդր Գոլովինը, որը տարեսկզբից դարձել է արտամուսնական դստեր հետ կապված սկանդալի հերոս, ուրախանալու առիթ ունի։ Այսօր տեղի է ունեցել դատական նիստ, որի արդյունքում դերասանին պարտավորեցրել են ամեն ամիս դստեր՝ Օլիվիայի համար վճարել մոտավորապես 22,5 հազար ռուբլի ապրուստավճար: Աղջկա մայրը՝ Սվետլանա Բելոգուրովան չի մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն դժգոհություն է հայտնել Գոլովինի գրառման առիթով:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, իրենց գործի պրոֆեսիոնալներին՝ փաստաբաններին։ Առանց նրանց անհնար կլիներ օրինականության եւ արդարության հասնել այս աղմուկ բարձրացրած գործում։ Նրանց շնորհիվ դատարանը որոշում կայացրեց, որն ինձ լիովին բավարարում է։ Բոլորին խաղաղություն եւ բարություն», - անձնական բլոգում նշել է 30-ամյա Ալեքսանդրը։
Սվետլանային շատ է զայրացրել, որ դերասանն առհասարակ դատարան դիմելու համարձակություն է ունեցել։
«Կորչեն իսկական տղամարդիկ։ Թող աշխարհը ղեկավարեն վախկոտներն ու անպատասխանատու դեռահասները», - հայտարարել է Բելոգուրովան։
Աղջկա մոր խոսքերով ՝ Օլիվիայի ծնվելուց ի վեր դերասանը կապի դուրս չի եկել։ Հասկանալով, որ նրան ինչ-որ բան հասկացնել չի հաջողվի, Սվետլանան իր պատմությունը հանրայնացրել է: «Ես խնդրել եմ քեզ օգնել մեզ առաջին երեք տարիներին, մինչեւ սկսեմ աշխատել, իսկ Օլիվիան գնա մանկապարտեզ։ Բայց դու չես պատասխանել։ Ոչ մի անգամ։ Այո, ես գնացի հեռուստատեսության, գնացի դատարան, քանի որ դու չես պատասխանում մինչեւ հիմա։ Իսկ հիմա դու հպարտանու՞մ ես քո փաստաբանների աշխատանքով։ Սա խայտառակություն է: Քեզ այլեւս մեզանից ոչ ոք չի գրի, հպարտացիր մինչեւ թոշակիդ տարիքը, ինչպես ասում են», -դիմահարդարի խոսքը մեջբերում է «СтарХит»-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ