Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Մարդու բնավորությունն՝ ըստ արտաքինի

22:23, 16 նոյեմբերի

Հայտնի է, որ մարդու մասին շատ բան կարող են պատմել նրա ժեստերը: Սակայն չտիրապետելով «ժեստերի լեզվին»՝ կարելի է մարդուն բնութագրել նրա արտաքին տեսքով:

ՊԱՐԱՆՈՑ

Մարդու պարանոցի, ուսերի, ազդրերի եւ ոտքերի առանձնահատկությունները կարող են պատմել մարդու բնավորության մասին: Օրինակ՝ կարճ պարանոցը համառության եւ անհեռատեսության նշան է, իսկ երկար վիզ սովորաբար ունենում են մելանխոլիկները: «Ցլի» վիզը վկայում է մարդու անվախության մասին: Իսկ բարակ պարանոց ունեցողներին կարելի է ռոմանտիկ եւ ամաչկոտ մարդիկ համարել:

ՈՒՍԵՐ

Մարդու հետ շփվելիս անպայման ուշադրություն դարձրեք նրա ուսերին: Եթե դրանք նեղ են, մարդը ակնհայտ ամաչկոտ է եւ հակված է ինքն իրեն ներսից կրծելու: Լայն ուսերը վկայում են այն մասին, որ մարդը շատ համարձակ է: Լայնաթիկունք մարդիկ վստահություն են ներշնչում:

ԱԶԴՐԵՐ

Փարթամ եւ լայն ազդրերը խոսում են մարդու անզիջում բնավորության մասին: Կլոր ազդրեր ունեցողները փափուկ եւ կամազուրկ անձնավորություններ են: Իսկ նեղ եւ ձիգ ազդրերը բնավորության ուժեղ գծերի եւ տոկունության նշան են:

Իմիջիայլոց, սլացիկ ոտքերը խոսում են նպատակասլացության մասին:

ՃԱԿԱՏ

Իհարկե մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում միմյանց դեմքերին: Այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես է պետք մարդու դիմագծերի միջոցով որոշել նրա բնավորությունը: Այսպես՝ խելացի մարդուն մատնում  է բարձր եւ մի փոքր ուռուցիկ ճակատը: Իսկ նեղ ճակատ ունեցողները չափազանց պոռթկուն բնավորություն ունեն: Բարձր, ճաղատացող ճակատը հանդիպում է ուժեղ մոտիվացիա ունեցող մարդկանց մոտ: Եթե մարդու ճակատը քառակուսի ձեւ ունի, դուք գործ ունեք չափից դուրս ազնիվ մարդու հետ:

ՀՈՆՔԵՐ

Մարդու բնավորության մասին կարող են պատմել նաեւ հոնքերը: Բարակ հոնքերը մատնում են գոռոզ եւ սկզբունքային մարդկանց: Խիտ հոնքերը հաճախ դաժանության եւ կոպտության նշան են: Իսկ լայն հոնքերը անկեղծության եւ պարզության մասին են խոսում:

ԱՉՔԵՐ

Խորն ընկած աչքերը բնորոշ են ագահ եւ նախանձ մարդկանց: Լայն բացված աչքեր ունենում են իսկական երազողները: Իսկ փոքր աչքեր ունեցողներն առանձնանում են գեղեցիկ խոսքով եւ հետաքրքրասիրությամբ: Ի դեպ, նեղ աչքերը մատնում են դաժան եւ բռնակալ մարդկանց:

ՔԻԹ

Սուր եւ երկար քիթը խոսում է մարդու խստության եւ բռնկվող բնավորության մասին:  Մի թեթեւ ցցված քիթ ունենում են թեթեւամիտ եւ քմահաճ մարդիկ: Իսկ լայն եւ հաստ քիթը վկայում է մարդու կոպտության մասին:

ԲԵՐԱՆ

Փոքրիկ բերան հաճախ ունենում են թույլ բնավորությամբ մարդիկ: Եթե վերին շուրթը ստորինից հաստ է, ապա այդ մարդն իսկական էգոիստ է: Իսկ վառ արտահայտված ստորին շուրթեր ունենում են կյանքից ամեն բան ստանալ ցանկացող մարդիկ: Նեղ բերանը ինքնամփոփության վառ նշան է: Իսկ հաստ շուրթերը խոսում են մարդու համարձակության եւ ծիծաղկոտության մասին:

ԿԶԱԿ

Հաճախ ուժեղ մարդիկ, որոնք ինքնուրույն են հասնում իրենց առջեւ դրված նպատակներին, խոշոր եւ լավ ընդգծված կզակ են ունենում: Համեստ եւ անվստահ մարդկանց մոտ, ընդհակառակը, փոքր եւ չարտահայտված կզակ է լինում:

Աղբյուրը՝ domashniy.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել