«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տասը նախանշան, որ մինչեւ Ամանոր պետք է խզել հարաբերությունները

14:36, 28 դեկտեմբերի

Նոր տարին նոր ընկերոջ (կամ էլ՝ նոր ընկերուհու հետ)։ Ընդամենը քանի օր է մնացել մինչեւ տարվա վերջ, եւ գուցե արժե նախապես մտածել, թե ում հետ ես անցկացնելու նոր տարին։ 

Ներկայացնում ենք տասը նախանշան, որ պետք է մինչեւ Նոր տարի խզել նրա հետ հարաբերությունները։

Դու արդեն ծանոթացել ես նրա ընտանիքի հետ եւ մինչեւ կոկորդդ կուշտ ես։  Նրա մայրը քեզ մոխրացրել է իր հայացքով, հայրը ինչ-որ հիմարություն էր դուրս տալիս ֆուտբոլի մասին։ Եվ դա տոն չէր, այլ՝ սովորական միջավայր։ 

Դու չես ուզում հարազատներիդ բացատրել, թե այդ տղայի հետ ինչ հարաբերությունների մեջ ես, որովհետեւ ինքդ էլ չգիտես, իսկ «բարդ է»-ն նրանց համար պատասխան չէ։

Նա մանդարին եւ օլիվյե չի սիրում, իսկ դու չես պատրաստվում Ամանորին հրաժարվել մանկությունից քեզ համար սիրելի ավանդույթներից։ 

Դու ատում ես նրա ծամելու ձեւը։ Նրա ճպճոցը կարող է ցանկացածի ախորժակը փակել։ Մանավանդ՝ տոնական սեղանի մոտ։ Մանավանդ՝ եթե նա ծամում է իր չսիրած օլիվյեն։ 

Նա սիրում է նայել նախագահի ելույթը եւ բարձրացնել հեռուստացույցի ձայնը, իսկ դու կենտրոնանում ես նրա վրա, թե ինչ երազանք է պետք պահել։  Այդ էր պակաս, որ ելույթի պատճառով բաց թողնեիր տարին մեկ անգամ տրվող հնարավորությունը եւ չհասցնեիր ինքդ քեզ նոր բաճկոն կամ Կանարյան կղզիներում ամառանոց մաղթել։ 

Նա սիրում է նայել նոր տարվա ծրագիրը՝ աստղերի մասնակցությամբ։ Իսկ դու նրանց կատակներից այնպես ես ամաչում, որ ուզում ես մտնել սեղանի տակ։ 

Դու նույնիսկ վստահ չես, որ կուզենայիր հաջորդ շաբաթ հանդիպել նրան։ Ուղղակի իներցիայով շփվում ես նրա հետ, հիմնականում՝ սեքսի պատճառով։  Հազիվ թե ուզենաս նրան դարձնել այն մարդը, «ում հետ կանցկացնես տոն օրերդ»։

Դու նրա մասին խաբել ես ընկերներիդ՝ պատմելով, թե ինչ զիլ տղա է կամ էլ նկարի պես սիրուն, այնինչ՝ կհանդիպեն ու կասեն. «Լսիր, սա՞ է քո պարոն Կատարելությունը»։

Դու դեռ մտածում ես այն մասին, թե ինչ լավ էիր անցկացնում տոն օրերը նախկին ընկերոջդ հետ։ Ինչ լավ էր, ուրախ, հարմարավետ...  Դա ազնիվ չէ այն մարդու հանդեպ, ում հետ հիմա շփվում ես։ 

Նա նույնիսկ չի հարցրել, թե ինչպես ես ուզում դիմավորել Նոր Տարին։  Ոչ մի համատեղ պլան, վեճ՝ եղեւնի, թե սոճի, խաղալիքների համատեղ գնում... Շատ լավ, դու առանց նրա Նոր Տարին տոնելու միջոց կգտնես։ 

Աղբյուրը՝  Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել