Ռուսաստանում հայտնի հայ հումորիստ, դերասան եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն այս օրերին Հայաստանում է: Երեկ արտիստը հումորային երեկո է ունեցել Արամ Խաչատրան համերգասրահում, իսկ այսօր հանդիպեց լրագրողների հետ` կիսվելու տպավորություններով եւ Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրով: Պետրոսյանը խոսեց նաեւ հայկական հումորի, իր աղմկահարույց ամուսնալուծության եւ այլ հարցերի շուրջ:
Հանդիպման սկզբում հումորիստը նշեց, որ առհասարակ, հազվադեպ է հանդիպում լրագրողների հետ` խուսափելով այն «աղավաղումներից», որոնց հաճախ է հանդիպում իր մասին հոդվածներում: «Բայց այս հանդիպմանը լավ եմ տրամադրված: Երեւանում ինձ տանն եմ զգում»,- ժպիտով նշեց նա:
Հումորիստը վերջին անգամ Երեւանում եղել էր 3 տարի առաջ, սակայն ափսոսանքով է նշում, որ այդ ժամանակահատվածում համերգներ չի ունեցել. «Ես շատ դրական տպավորություններ ունեմ երեկվա համերգից, բայց գլխավորը հանդիսատեսի տպավորությունն է: Ես ինձ թատրոնի դերասան եմ համարում, ես շոու բիզնեսի ներկայացուցիչ չեմ, որտեղ հաճախ տեղ են տալիս կիսատաղանդավոր մարդկաց, մեզ մոտ նման բանն անթույլատրելի է: Եթե թատրոնը գեղանկար է, այդ ժանրը ծաղրանկար է, թեեւ էլի գեղանկարչության մի մաս է կազմում: Մենք շոու բիզնես չենք, եւ ամբողջությամբ ենթարկվում ենք հանդիսատեսի արձագանին: Ես ձեզ եմ փոխանցում էմոցիաներ, դուք էլ ինձ պատասխանում եք ձեր արձագանքով` ծիծաղելի էր, թե ոչ, համաձայն եք, թե ոչ...Իսկ էկրանային տպավորությունները լրիվ այլ են լինում: Իմ տպավորությամբ` ամեն ինչ լավ անցավ, հուսով եմ` իրոք այդպես է»,- NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` նշեց նա:
Պետրոսյանը բեմում է 1962 թ-ից: Ասում է` հեռուստատեսությամբ սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ հասկացել է, որ բեմը քիչ է, պետք է «հյուրընկալվի» նաեւ մարդկանց տներում: Այդպես էլ իր շուրջ հավաքելով տաղանդավոր մարդկանց` ստեղծել է «Кривое зеркало» հումորային նախագիծը: «10 տարի այդ հաղորդումը եղավ եթերում: Մենք ապրեցինք այդ հաղորդման հետ»,- հիշում է նա:
Պետրսյանն անդրադարձավ նաեւ ժամանակակից հումորին եւ այնտեղ առկա վուլգար արտահայտություններին. «Ես դեմ եմ, որ ժամանակակից հաղորդումներում հաճախ օգտագործվում է բեմադրված ծիծաղ: Հեռուստադիտողը չի հասկանում` ինչն է ծիծաղելի եւ փոխում է ալիքը...Ամեն անգամ համերգների եւ հումորային ներկայացումների ժամանակ ես ուշադրություն եմ դարձնում, թե հանդիսատեսն ինչին ինչպես է արձագանքում, եւ ըստ այդմ էլ` որոշ բաներ թողնում ենք, փոխում կամ հանում, նոր ենք դա բերում եթեր: Այդպես ավելի ենք մտերմանում հանդիսատես հետ, իսկ չհոգնել մեզ ստիպում է սերը նրանց նկատմամբ»,-ասում է նա ու հավելում,- «Ես նաեւ ճիշտ չեմ համարում, երբ հումորային հաղորդումներում օգտագործվում է հայհոյանք: Եթե ստիպենք բոլորին այդպես խոսել, ի՞նչ կդառնանք»:
Ինչ վերաբերում է հայակական հումորին` դերասանի գնահատմամբ` կան շատ տաղանդավոր երիտասարդ հումորիստներ, որոնց առիթ է ունեցել հանդիպելու Մոսկվայում: Կարծում է` հայկական հումորն ունի զարգացման նախադրյալներ:
Պետրոսյանը չխուսափեց պատասխանել նաեւ իր անձնականին վերաբերող ամենաաղմկահարույց հարցին` իր եւ Ելենա Ստեպանենկոյի սկանդալային ամուսնալուծության թեմայով, թեեւ մեկնաբանությունում հակիրճ էր. «Քանի դեռ այդ հարցի շուրջ դատական գործընթացը շարունակվում է, ես մեկնաբանություն չեմ տալիս, բայց կգա ժամանակ, երբ ես կպարզաբանեմ ամեն ինչ: Հավատացեք` ես նորմալ մարդ եմ, հենց այնպես նման որոշում չէի կայացնի:Հիմա վաղ է խոսել դրա մասին, ես էլ չեմ փորձի արդարանալ: Իհարկե, այս ամենի պատճառով հանդիսատեսի սերն իմ հանդեպ նվազեց, ես դա շատ լավ եմ հասկանում. դա իմ դրաման է, բայց ի՞նչ արած՝ սա է կյանքը»,-նշեց Պետրոսյանը` նախընտրելով խոսել իր երեւանյան հագեցած առօրյայից:
Բացի հայ հանդիսատեսի հետ հանդիպումից` հումորիստը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ասում է` շատ է ազդվել այն ամենից, ինչ տեսել է: «Երբեք չեմ կարողացել մինչեւ վերջ կարդալ Հայոց ցեղասպանության մասին գրքերը, դա ինձ մեծ ցավ է պատճառում, բայց երեկվա փորձն ինձ անհրաժեշտ էր: Բոլորը եւ, առհասարակ, ամբողջ աշխարհը պետք է իմանա Հայոց ցեղասպանության մասին»:
Ինչպես շատ հայեր`Պետրոսյանը ծնվել է Բաքվում: Հարցին արդյոք երբեւէ այնտեղ ելույթ ունենալու հրավերներ ստացե՞լ է`հումորիստը պատասխանեց, որ նման ցանկություն ոչ ինքն է ունեցել, ոչ էլ առաջարկ է եղել այնտեցից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով քաղաքական դրությունը: Հիշում է` ցանկություն ուներ լինելու հոր գերեզմանին, ծանոթներից մեկը խոստացել էր օգնել այնտեղ հասնելու հարցում, բայց անվտանգությունն ապահովել երաշխավորել չկարողացավ:
Անցնելով ավելի դրական թեմաների` Պետրոսյաը նշեց, որ Հայաստանում համերգների կազմակերպման դրական աճ տեսնում է: Ինքն էլ հաճույքով պատրաստ է ավելի հաճախ ելույթ ունենալ հայրենիքում: Իսկ սեղծագործական ծրագրեր, առհասարակ, շատ կան. հույս ունի` դրանք բոլորն էլ կկարողանա կյանքի կոչել:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ