«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները հերքել են նրա մահվան մասին տեղեկատվությունը

17:16, 22 նոյեմբերի

Լրատվամիջոցներում պարբերաբար հակասական տեղեկություներ են հայտնվում 48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին. աշնան սկզբին մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասանուհու մոտ ուղեղի չարորակ ուռուցք է ախտորոշվել։ Դերասանուհու հարազատները, որոնք լռություն էին պահպանում, ի վերջո որոշեցին հայտարարություն անել, քանի որ շատ պարբերականներ պարզապես սպեկուլիացիաներ էին դիմում այդ թեմայով եւ սուտ տեղեկություններ տարածում։ Նրանք հաստատեցին, որ դերասանուհին այդ պահին բուժման կուրս էր անցնում եւ պայքարում էր հիվանդության դեմ։

Ընդ որում, մինչ այժմ սոցիալական ցանցերում կեղծ հաղորդագրություններ են հայտնվում։ Երեկ Զավորոտնյուկի ընտանիքը ստիպված է եղել մեկնաբանել նրա մահվան մասին կեղծ տեղեկությունը։ Ի աջակցություն Անաստասիայի բացված Instagram-յան էջում հրապարակվել է երկու մարդու նամակագրություն այն մասին, որ Անաստասիան մահացել է։

«Այս նամակագրությունն ուղարկել է մեր ծանոթ լրագրողներից մեկը, որը մեզ բարին է ցանկանում եւ անկեղծորեն անհանգստանում էր՝ արդյոք ճիշտ են ասում։ Այս ամենը դուրս է  էթիկայի, առողջ բանականության եւ մարդկայնության սահմաններից։ Այո՛, մարդիկ այդպես չեն վարվում։ Այսպես կարող են վարվել միայն ամենացածր օղակի ներկայացուցիները։ Եվ ամենակարեւորը, ո՛չ, դա ճիշտ չէ։ Բոլորին բարին ենք ցանկանում»,- մեկնաբանել են դերասանուհու հարազատները։

Նրանք խոսել են նաեւ տեղեկատվության մսին, թե իբրեւ դերասանուհու 48-ամյա ամուսինը՝ Պյոտր Չենիշեւը վաղուց ցանկանում է բաժանվել նրանից, սակայն այժմ չի կարողանում դա անել նրա հիվանդության պատճառով։

«Մենք ուզում ենք բոլորին մաղթել, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինի մարդ, որը ձեզ հետ կլինի ե՛ւ ուրախ պահերին, որոնք Նաստյայի ու Պյոտորի մոտ շատ են եղել եւ դեռ շատ կլինեն, ե՛ւ դժվար ժամանակներում, որոնք հարկավոր է միասին ապրել։ Իսկական սեր գոյություն ունի, մենք դրա վկաներն ենք»,- գրել են նրանք։

Անաստասիա Զավորոտնյուկն ու Պյոտր Չենիշեւն ամուսնացած են արդեն 11 տարի։ Նախորդ տարվա աշնանը լույս աշխարհ է եկել նրանց դուստրը, որին տվել են Միլա անունը։ Դերսանուհին արդեն 23-ամյա դուստր ունի՝ Աննան եւ 19-ամյա որդին՝ Մայլքը, որոնք ծնվել են երկրորդ ամուսնու՝ Դմիտրի Ստրյուկովի հետ հարաբերությունների ընթացքում։

Աղբյուրը՝ Spletnik 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search