Հայ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանի («Կարգին» Մկո) անունը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլում: Սովորաբար խոսքը նոր ֆիլմի մասին է լինում, որտեղ նա նկարահանվում է Հովհաննես Ազոյանի հետ: NEWS.am STYLE-ը որոշեց փոքր-ինչ տարբերվել եւ դերասանի հետ զրուցել այլ թեմաների՝ տրանսպորտի, վթարների, խցանումների, ինչպես նաեւ Երեւանի Հանրապետության հրապարակում Հայկոյի ու Մկոյի հուշարձանը կանգնեցնելու հնարավորության մասին:
Մկո, ի՞նչ եք մտածում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին:
Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: Իհարկե, ես դեմ եմ, քանի որ առանց այդ էլ մեր ժողովրդի յուրաքանչյուր լուման հաշված է, հիմա էլ՝ այս: Այդ 50 դրամը զգալի ազդեցություն կունենա հայերի գրպանի վրա: Կարծում եմ՝ պետությունը պետք է այնպես աներ, որ թանկացումները չազդեին քաղաքացիների վրա:
Բայց չէ՞ որ սա քաղաքի միակ խնդիրը չէ: Երեւանում ավելացել են խցանումները: Կարծում եք՝ ի՞նչն է պատճառը:
Առաջին պատճառը, իհարկե, ավտոմեքենաների մեծ քանակությունն է: Դրանց թիվն օրեցօր ավելանում է, եւ այդ հարցում ոչինչ անել հնարավոր չէ: Պատճառներից մեկն էլ այն է, որ վարորդների թվում շատ են սկսնակները, ինչը բարդացնում է ճանապարհային երթեւեկությունը:
Ցանկանում եմ նշել, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ հաճախ կանգնում են մոտակայքում եւ ոչինչ չեն անում: Նրանց խնդիրը ճանապարհային երթեւեկությունը կարգավորելն է: Պետք է հիշեն այդ մասին:
Հաճախ խցանումներ են առաջանում նաեւ վթարների պատճառով: Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական ընկերությունների աշխատանքը:
Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Ճանապարհին խնդիրներ են առաջանում նաեւ վթարների կամ ապահովագրական ընկերությունների չկարգավորված աշխատանքի արդյունքում: Ամբողջ աշխարհում ապահովագրությունը պարտադիր է, բայց Հայաստանում այդ ոլորտը դեռեւս կարգավորված չէ: Մարդիկ վթարի վայրում կանգնում եւ ժամերով սպասում են…
Եվս մեկ ոչ ստանդարտ հարց. ո՞ւմ հուշարձանը կտեղադրեիք Երեւանի Հանրապետության հրապարակում:
Հայ ժողովուրդը բազմաթիվ մեծեր ունի: Հենց նրանց հուշարձաններն էլ պետք է տեղադրել հրապարակում: Բայց հիմա դժվարանում եմ որեւէ անուն նշել, քանի որ այդպիսիք շատ են…
Իսկ ինչպե՞ս կարձագանքեք, եթե հրապարակում Հայկոյի հետ Ձեր արձանը կանգնեցնեն:
Մեր հուշարձանն ինչի՞ համար է: Մենք դրա կարիքը չունենք: Եթե կենդանության օրոք հուշարձան են կանգնեցնում, արդեն վատ է:
Մենք որոշեցինք այլեւս չչարաշահել Մկոյի համբերությունը, քանի որ վերջին հարցն ակնհայտորեն նրա սրտով չէր…
Ռուզաննա Մանուկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում