Ձեզ ենք ներկայացնում բանջարեղենային հումքով դեմքի եւ պարանոցի մաշկի խնամքի համար դիմակների իր ընտրանին:
Դիմակներ ստեպղինից
Բանջարեղենի այս տեսակը հարմար է նրանով, որ դրանից կարելի է դիմակներ պատրաստել ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի համար: Ստեպղինը լավացնում է մաշկի գույնը, իսկ գունատ մաշկին վերադարձնում բնական գույնը, թարմացնում ու երիտասարդացնում է այն:
Դիմակ չոր մաշկի համար
• 2 ճաշի գդալ ստեպղինի հյութը խառնել 1 թեյի գդալ կաթի սերին կամ թթվասերին, ավելացնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին: 15-20 րոպե անց գոլ ջրով լվացվել: Իսկ եթե մաշկը թեփոտ է, դիմակը թողնել եւս 10 րոպե:
Դիմակ յուղոտ մաշկի համար
• 1 ճաշի գդալ քերիչով անցկացրած ստեպղինը խառնել նախապես լավ հարած մեկ ձվի սպիտակուցին: Ավելացնել մի քիչ ալյուր, որպեսզի զանգվածը շիլայի նմանվի: Դիմակը քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպե անց սառը ջրով լվանալ:
Դիմակ արեւայրուք ստացած մաշկի համար
• 1 ճաշի գդալ քերիչով անցկացրած ստեպղինը խառնել 1 ճաշի գդալ կաթին, քսել մաշկին: 15-20 րոպե հետո մաշկը զգուշորեն մաքրել բամբակե շրջանակով եւ լվանալ գոլ ջրով:
Զգո՛ւյշ եղեք: Եթե Ձեր մաշկի բնական գույնը չափազանց բաց է, ստեպղինը կարող է այն թեթեւակի կարմիրով ներկել:
Դիմակներ կարտոֆիլից
Բոլորի տանն էլ ցանկացած ժամանակ գոնե մեկ կարտոֆիլ կա: Տնային պայմաններում կարտոֆիլից կարելի է ցանկացած դիմակ պատրաստել՝ սնուցող, մաշկը ձգող, յուղոտ եւ չոր մաշկի համար:
Դիմակ չոր մաշկի համար
Կարտոֆիլը կեղեւով եփել, այնուհետեւ մաքրել եւ մանր քերիչով անցկացնել: Ստացված զանգվածին ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կաթ, 1 թեյի գդալ բուսական յուղ: Խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետեւ գոլ ջրով կամ գարեջրով լվանալ:
Դիմակ յուղոտ մաշկի համար
Կեղեւով եփած կարտոֆիլից խյուս պատրաստել, ստացված զանգվածին ավելացնել նույն քանակով թթված կաթ: Քսել նախապես լավ մաքրած դեմքին: 15 րոպե անց սառը ջրով լվացվել:
Դիմակներ վարունգից
Վարունգը հիանալի թարմացնում է մաշկը, ձգում է այն՝ վերադարձնելով երիտասարդ տեսքը: Ահա դիմակների մի քանի պարզ բաղադրատոմս, որոնք նվազագույն ծախս են պահանջում, բայց հիանալի կերպով թարմացնում են մաշկը:
Սնուցող դիմակ
1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել, ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ, նույնքան կաթ եւ կաթնաշոռ: Լավ խառնել, քսել դեմքին, 15 րոպե անց լվանալ հանքային ջրով:
Դիմակ գունատ եւ ծերացող մաշկի համար
1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել: 1 ճաշի գդալ ստացված զանգվածին ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Լավ խառնել, քսել դեմքին, 10 րոպե հետո լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:
Դիմակ մաշկը սպիտակեցնելու համար
1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին, 15 րոպե անց սառը ջրով լվանալ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում