Նա լրացուցիչ դաստիարակության կարիք չունի
Մինչեւ չափահաս դառնալը տղամարդն արդեն հասցնում է նմանվել կիսաֆաբրիկատի։ Եւս մի քանի տարի անց նրա կերպարն ու անձը վերջնականապես ձևավորվում են։ Այնպես որ դուք, ամենայն հավանականությամբ, նրան հանդիպում եք արդեն պատրաստի, ձևավորված վիճակում՝ ձեր առջև որպես կանոն լինում է մեկը, ով կարողանում է մաքրություն անել, աղբը տանել թափելու, միացնել լվացքի մեքենան ու նույնիսկ շիլա եփել։ Պետք չէ փչացնել նրան, հակառակ դեպքում 10-20 տարի հետո դուք կստանաք անօգնական արարած, որն ունակ չէ առանց կողմնակի օգնության վերնաշապիկը տարբերել տաբատից կամ էլ խոհանոցում գտնել բաժակ ։ Պետք չէ նրան համարել երեխա, որը մինչեւ ձեզ հանդիպելը չգիտեր ինչպես պահել իրեն սեղանի շուրջ ու ինչպես շփվել ընկերների հետ։ Նրան ամեն քայլափոխի ցուցումներ ու խրատներ մի տվեք։
Հաշվի առեք, որ մինչեւ ձեր հարաբերությունները նա արդեն կյանքի որոշակի փորձ ուներ կուտակած՝ սովորություններ ու նախասիրություններ, իսկ հետո հայտնվում եք դուք՝ ներկայանալով որպես ոմն Ֆրեկեն Բոք ու սկսում եք նրան սովորեցնել առողջ կենսակերպի կանոնները։ Հարգեք նրա կենսակերպը, նրա հետաքրքրությունները ու ամեն ինչ թողեք այնպես , ինչպես կա։
Նրա համար դժվար է ընտրություն կատարել ձեր ու իր կյանքի մյուս կանանց միջեւ
Միայն մի տխրեք, ո ր դուք նրա կյանքում առաջին ու միակ կինը չեք։ Ոչ ՝էլ երկրորդը։ Ձեզնից առաջ նա ունեցել է մայր, դուստր՝ նախորդ ամուսնությունից, քույր, ընկերուհի, նախկին սիրուհի եւ այլն։ Նա ուզում է բոլորի հետ ջերմ հարաբերություններ պահպանել։ Նրան վերջնագրեր մի ներկայացրեք «Կամ ես, կամ նա» տրամաբանությամբ։ Տղամարդը կանի հնարավոր ամեն ինչ երկուսիդ էլ պահելու համար, բայց դրա համար նա գուցե ստիպված կլինի ստել։ Հատուկ թեմա է մոր հանդեպ սերը։ Նույնիսկ եթե նա ձեզ վհուկ է թվում, դա ձեզ իրավունք չի տալիս նրան թշնամաբար վերաբերվել ու վատաբանել նրան ձեր ամուսնու ներկայությամբ։ Ձեր ամուսինը երազում է, որ դուք ընկերանաք, կամ գոնե չգանգատվեք իրարից։
Նրան դուր է գալիս նվերներ ստանալ
Հավանաբար դուք կարծում եք, թե երջանկացնում եք տղամարդուն հենց միայն ձեր ներկայությամբ ու նրան երեխաներ պարգեւելով։ Բայց իրականում տղամարդուն էլ է դուր գալիս ժամանակ առ ժամանակ ստանալ նվերներ, անակնկալներ։ Այնպես որ ազատվեք այն կարծրատիպից, որ նվերներ միայն կանայք են սիրում։
Նա ինքը գիտի, թե ինչով է ուզում զբաղվել
Երբ կինը տեսնում է, որ տղամարդն անգործ նստած է ու հանգստանում է՝ նա միանգամից սկսում է տղամարդուն հարցերի տարափ ուղղել՝ ի՞նչ է մտածում, ինչո՞ւ է անտրամադիր, հետո առաջարկում է գնալ ինչ-որ տեղ, կամ օգնել մաքրություն անել տանը, կամ էլ գորգը մաքրել։ Ինչո՞ւ է ձեզ թվում, թե տղամարդն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե ինչով է ուզում զբաղվել կամ որ նա իրավունք չունի որոշ ժամանակ անգործ նստել ու ոչինչ չանել։
Ի տարբերություն կանանց, որոնք տարիներով են սովորում մեդիտացիայի հմտությունները, տղամարդկանց սովորաբար մի քանի րոպեն էլ բավական է լիցքաթափվելու, մտքերն ի մի բերելու ու նոր եռանդով օրը շարունակելու համար։ Այնպես որ բավական է տանջեք նրան ձեր հարցերով ու առաջարկներով։ Հանգիստ թողեք, թող նա ինքը որոշի, թե ինչպես է ուզում կազմակերպել իր ազատ ժամանակը։ Երբ նա կլիցքաթափվի ու կհանգստանա՝ դրանից եւ նա կշահի, եւ դուք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ