Google-ը հրապարակել է հայտնիների ցանկը, որոնց կերպարները կարմիր գորգերին ամենից շատն են հետաքրքրել օգտատերերին։ Ցանկը գլխավորում է դերասան Բիլի Փորթերը, որը հայտնի է դարձել «Կեցվածք» սերիալի շնորհիվ։
Ամենից շատ ուշադրության է արժանացել դերասանի կերպարն «Օսկար» մրցանակաբաշխությանը. նա միջոցառման համար սեւ թավշյա զգեստ էր ընտրել։ Սակայն դա նրա միակ հիշվող կերպարը չէր։ «Էմմի 2019»-ին դերասանը ներկայացել էր խոշոր փողկապով եւ անհամաչափ եզրերով գլխարկով, իսկ վերջերս անցկացված American Music Awards-ի համար սպիտակ քեյփ էր ընտրել եւ հետաքրքիր գլխազարդ։
Վարկանիշի երկրորդ տեղում Քարդի Բին է, երրորդում՝ Լեդի Գաgան. դերասանուհին այս տարի «Օսկար»-ին ներկայացրել էր Tiffany & Co-ի վզնոցով, որը զարդարված է 128,54 կարատանոց ադամանդով. այն հայտնվել էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում։ Բացի այդ՝ ցանկում են հայտնվել Քրիս Ֆիշերը (միայն թե օգտատերերը նրան որոնել են որպես «Էմի Շումերի մուսա»), դերասանուհի Ջենի Մաքքարթնին, կորեական «BTS» խումբը, հեռուստաաստղ Քեյթլին Ջենները, դերասան Ռիչարդ Մեդենը, դերասանուհիներ Բրի Լարսոնը եւ Գվենդոլին Քրիստին (վերջինիս որոնել են որպես «Բրիեննա Տարտ», որի դերը Քրիստին կատարել է «Գահերի խաղը» սերիալում)։
Աղբյուրը՝ Esquire
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է