USA Today կայքը հրապարակել է 2019 թվականի ամենասկանդալային հայնտի մարդկանց անունները։ Աստղերի ցուցակում, որոնք հայտնվել են աղմկահարույց սկանդալներում կամ դաժան փորձություններ են վերապրել, ընդգրկվել է տասը մարդ:
Դերասան եւ կատակերգու Քեւին Հարթը ցանկում է հայտնվել դեռեւս 2018 թվականի վերջին ծագած սկանդալի պատճառով: Դեկտեմբերին նրան նշանակել են 91-րդ «Օսկարի» հաղորդավար, սակայն նույն ամսին նա հրաժարվել է այդ դերից՝ բախվելով քննադատության՝ սոցցանցերում հոմոֆոբ արտահայտությունների պատճառով, որոնք նա հրապարակել էր գրեթե տասը տարի առաջ: Իր խոսքերի համար դերասանը ներողություն է խնդրել, իսկ 2019-ի սկզբին հայտարարել, որ այլեւս չի պատրաստվում քննարկել տեղի ունեցածը՝ նշելով, որ այդ սկանդալը ոչ մի կերպ չի ավարտվի: Բացի այդ, սեպտեմբերին Հարթը լուրջ վթարի է ենթարկվել։
«Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալի աստղ Ֆելիսիթի Հաֆմանը ցուցակում է հայտնվել կաշառքի հետ կապված սկանդալի պատճառով, որը փորձել է տալ դստեր քոլեջ ընդունվելու համար: Նա խարդախության համար դատարանի կողմից դատապարտվել է 14 օրվա ազատազրկման։ Նմանատիպ պատմություն տեղի է ունեցել նաեւ դերասանուհի Լորի Լաֆլինի հետ, սակայն նա հայտարարել է անմեղության մասին եւ սպասում է դատին:
Ցուցակում տեղ է գտել նաեւ Disney-ի նախկին աստղ Բելլա Թորնը, որը հաքերների շանտաժի պատճառով ստիպված է եղել սոցցանցերում հրապարակել սեփական մերկ լուսանկարները։ Բացի այդ, ցուցակում նշված են Քլոե Քարդաշյանը, որը բաժանվել է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից եւ հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսից, որն ապահարզան է տվել Քեւին Հանթերին: Երկու բաժանումներն էլ տեղի են ունեցել գործընկերների դավաճանության պատճառով։
Աղբյուրը՝ Lenta
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ