30-ամյա մոդել Կակսմի Բրուտուսը, որը հայտնի է Mama Cat անունով, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։ Տխուր լուրը հայտնվել է Instagram-ի իր էջում։ Անցյալ շաբաթ նա ինքն է սոցցանցում պատմել առողջական խնդիրների մասին՝ բողոքելով որովայնի սուր ցավից։ Աղջիկը հիվանդանոցում անցկացրել է մեկ շաբաթ։
Mama Cat-ին տեղին է մարտիկ անվանելը։ Որպես քաղցկեղը վերապրած մարդ նա սովոր է միանգամից մի քանի խնդրի լուծում իր վրա վերցնել։ «Կյանքի վերջին օրերին նա պայքարել է իրեն բնորոշ կարծրությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կակսմին ծնվել է ԱՄՆ-ում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Հաիթիում։ Երբ աղջիկը 14 տարեկան էր, նրան ախտորոշել են ոսկորների եւ թոքերի քաղցկեղ։ Երկու տարի անց նա ենթարկվել է կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատության։ Անհաջող վիրահատության պատճառով Բրուտուսը կորցրել է աջ ոտքը։
Հաշմանդամությունը նրան չի խանգարել մոդել դառնալ։ 2017 թվականին նա պայմանագիր է կնքել Jag Models գործակալության հետ։ Համագործակցել է Becca Cosmetics, Olay, Chromat եւ այլ ապրանքանիշների հետ։ Mama Cax-ը մասնակցել է Ռիհաննայի Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին: Երգչուհին առաջինների թվում է, որոնք մեկնաբանել են մոդելի մահվան լուրը։
Աղբյուրը՝ Theguardian.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին