Լոս Անջելեսում 72 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր, մի շարք հիթերի հեղինակ Ալի Ուիլիսը։ Նրա երգերը շարունակում են հայտնի մնալ արդեն 40 տարի։
Ալի Ուիլիսը ծնվել է 1974թ.-ի նոյեմբերի 10-ին Դեյտրոյտում՝ Միչիգան նահանգ։ Նա հայտնիություն է ձեռք բերել ամերիկյան հայտնի «Earth, Wind And Fire» խմբի հետ համագործակցության միջոցով, որի համար Ուիլիսը գրել է նրանց գլխավոր հիթերը՝ «Boogie Wonderland» եւ «September»։
1986թ.-ին Ալին «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Ոստիկանը Բեւեռլի Հիլզից» կատակերգական մարտաֆիլմի սաունդթրեքի համար, որում գլխավոր դերը կատարում էր Էդի Մերֆին։ 10 տարի անց Ուիլիսն առաջադրվել է «Էմմի» մրցանակի «I'll Be There for You» երգի համար, որը հնչում է «The Rembrandts» խմբի կատարմամբ եւ որը դարձել է «Ընկերները» կուլտային սերիալի երաժշտական թեման։ Այս կոմպոզիցիան արդարացիորեն համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ընթացքում ամենահայտնի մեղեդիներից մեկը։
Հիթ է դարձել նաեւ Ալի Ուիլիսի «What Have I Done to Deserve This?» երգը։ Այն 1987թ.-ին ձայնագրել են «Pet Shop Boys» խումբն ու երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը։
2016թ.-ին կոմպոզիտորը եւս մեկ «Գրեմմի» մրցանակ է ստացել։ Այս անգամ մրցանակի է արժանացել «Դաշտերի մանուշակագույն ծաղիկները» բեմադրության համար գրված երաժշտությունը, որը ստեղծվել էր Էլիս Ուոքերի համանուն վեպի հիման վրա։ Բեմադրության պրոդյուսերներն էին Սթիվեն Սփիլբերգը, Օփրա Ուինֆրին եւ Քվինսի Ջոնսը։
Որպես Ալի Ուիլիսի մահվան պաշտոնական վարկած՝ նշվում է սրտի հանկարծակի կանգը։
Լուսանկարը՝ Theo Wargo/Getty Images for Songwriters Hall Of Fame
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային