Հեռուստահաղորդավարուհի Այզա Անոխինան շատերի համար մինչ այժմ մնում է «ռեփեր Գուֆի նախկին կինը», թեեւ արդեն վաղուղ այլ ընտանիք ունի։ Միայն թե նրա խոսքով՝ այդքան կասկածելի համբավը շատ է խանգարում, քանի որ բացասաբար է անդրադառնում ամուսնու՝ գործարար Դմիտրի Անոխինի հետ հարաբերությունների վրա։
«Ես սիրում եմ Սեմի հորը եւ շնորհակալ եմ փորձի, որդու, ձեզ համար, բայց ես նրան չեմ սիրում որպես տղամարդ։ Եվ չեմ փրկի նրան այնպես, ինչպես դուք եք ուզում, քանի որ չեմ ուզում։ Մենք բաժանվել ենք 7 տարի առաջ։ 5 տարի է՝ ես ամուսնացած եմ այլ տղամարդու հետ, եւ այդ ամուսնությունը կործանվում է այն պատճառով, ես համառուսական նախկին եմ։ Վերջին կես տարին մեր հարաբերությունների ամենաբարդ ժամանակաշրջանն է։ Մենք չենք կարողանում համակերպվել միմյանց բնավորությունների հետ։ Ցավոք սրտի, ես կյանքում շատ բարդ եմ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ տանը մաքուր լինի եւ սկում եմ մանրախնդրություն անել»,- հայտարարել է Այզան։
Այս անգամ Այզայի ընտանիքում խնդիրներն առաջ են եկել Գուֆի հետ ընտանեկան համատեղ հանգստի պատճառով։ Սկանդալային ռեփերի երկրպագուների կարծիքով՝ վերջինս երեխայի հետ անվայել է վարվել եւ կարծես թե «դեղերի ազդեցության տակ է եղել»։
«Չէի ուզում, որ Սեմը հանգստանար առանց ինձ՝ իմանալով՝ ինչի է ընդունակ նրա հայրը, որն ամբողջ կյանքում ամեն ինչ փչացնում է։ Դուք դեռ լսում եք նրա զառանցանքը, ինձ գրում՝ վերադարձիր նրա մոտ… Նա հիվանդ է եւ պետք է բուժվի։ Նա ոչ ոքի չի սիրում եւ չգիտի սիրել։ Այո, ես հիմա բարկացած եմ նրա վրա։ Ես նրան վստահել եմ ամենաթանկը, եւ նա կրկին խայտառակվել է եւ նվաստացրել իր որդուն»,- շարունակել է Անոխինան։
Գուֆը չի լռել։ Օրերս նա Instagram-ում ուղիղ եթերի ընթացքում տուրք է տվել զգացմունքներին ու արտասվել՝ հիշելով Անոխինայի հետ չստացված ամուսնությունը։ Բացի այդ՝ երաժիշտն իր անձնական անհաջողություններում մեղադրել է հայտնի ձյուդոիստ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրտական կուսակցությունից նախկին պատգամավոր Դմիտրի Նոսովին. վերջինս բազմաթիվ անգամներ դարձել է ոչ սթափ արտիստի ձերբակալման նախաձեռնող։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը