Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում իսկական ճգնաժամ է ապրել։ Այսօր հայտնի են դարձել 35-ամյա արքայազն Հարրիի կնոջ վիճակի մանրամասները՝ իր թագավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից առաջ:
«Մեգզիթը» (Megxit) բարձր սկանդալ է հրահրել հասարակության մեջ, բայց այն դրական է անդրադարձել։ Եղիսաբեթ II-ի թոռան կինը վերջապես իրեն երջանիկ է զգում։ Նա կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում՝ առանց որեւէ մեկից թույլտվություն հարցնելու։
Կամակոր ամերիկուհին ընկերների հետ կիսվել է իր ապրումներով։ «Մեգանը հասկանում էր, որ նա պետք է փախչի, քանի որ թագավորական սահմաններում կյանքը նրա համար սրտաճմլիկ էր... նա հեռանալուց հետո կարող է վերջապես «շնչել» եւ այժմ նա կրկին ղեկավարում է իր կյանքը», - նշել է դքսուհու ընկերուհին:
Մեգանի խոսքով՝ ինքը չի ցանկացել, որ իր ութ ամսական որդին՝ Արչին, նման թունավոր միջավայրում մեծանա։ Երիտասարդ մայրը երկար ժամանակ իրեն ճնշված էր զգում, դա անդրադառնում էր նրա փոքրիկի վրա ։
«Նա խոստովանել է, որ իր հոգին փշրված էր, եւ որ հեռանալու որոշումը կյանքի կամ մահվան, նրա հոգու մահվան հարց էր։ Նա զգում էր, որ չի կարող լինել ավելի լավ մայր, քանի որ ինքն իրենով չի եղել։ Նա զգում էր, որ չի կարող մնալ թագավորական ընտանիքում։ Մեգանը չի ցանկացել, որ Արչին տեսնի իր սթրեսն ու անհանգստությունը: Նա զգում էր, որ իր լարվածության եւ դժգոհության պատճառով թունավորում էր որդու միջավայրը»,-իր աղբյուրի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Մարքլին ամբողջությամբ աջակցել է նրա մայրը՝ Դարիա Ռեգլանդը։ Կնոջը ցավ էր պատճառում նայել դստեր ապրումներին, որի մոտ խուճապային իրավիճակներ էին սկսվել։ Այժմ Դորիան գոհ է, որ նա սկսել է հոգ տանել իր բարեկեցության եւ առողջության մասին:
Մեգանն այժմ բնակվում է Վանկուվերում, որտեղ սոցիալական աշխատանք է կատարում: Այս շաբաթ նա հանդիպել է կանանց հետ, ովքեր ապրում են Կանադայի ամենաաղքատ շրջանի կացարանում։
Արքայազն Հարրին շարունակում է համաձայնեցնել մանրամասները՝ հրաժարվելով տիտղոսներից ու ֆինանսավորումից։ Նա մասնագետների հետ խորհրդակցում է միջազգային առեւտրային բրենդի ստեղծման մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն