Հունվարի 20-ին Օլգա Բուզովան 34 տարեկան է դարձել։ Երգչուհին տոնը նշել է Թաիլանդում սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի հետ, իսկ մասշտաբային տոն ընկերուհիների հետ կազմակերպել է Մոսկվայում։ Երեկույթը թեմատիկ էր եւ նվիրված էր Բուզովայի նոր հիթին՝ «В огне»։ Լրագրողները նկատել են, որ տոնին ներկա չէր Աննան՝ Օլգայի հարազատ քույրը։ Նրանք վիճել են նախորդ տարի եւ թվում էր՝ օրերս հաշտվել են։ Կրտսեր Բուզովան փորձել է իր բացակայությունն արդարացնել առողջական խնդիրներով։
«Ներողություն, որ կորել էին եւ շնորհակալություն ձեր բազմաթիվ հաղորդագրությունների համար։ Ամբողջ շաբաթվա ընթացքում զբաղվել եմ առողջական հարցերով։ Մի փոքր թուլացրել էր։ Բայց ոչինչ, գլուխ կհանենք։ Կարեւորը, որ շատ վախեցնող ոչինչ չեն հայտնաբերել, ինձ ավելի լավ եմ զգում, աստիճանաբար վերադառնում եմ աշխատանքային ռեժիմին։ Պահպանեք ձեզ ու ձեր առողջությունը. առանց դրա հնարավոր չէ լավ ապրել»,- երեկոյին հաջորդած առավոտյան Instagram-յան էջում գրել է Աննան։
Ավելի վաղ Աննա Բուզովան Օլգային շնորհավորել էր հոլովակով, որում բանաստեղծություն էր հնչում։ Այն սկսվում էր «Ինչ ափսոս, որ շատ տարիներ առաջ մեր ճանապարհները բաժանվեցին...» բառերով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ